Վարորդներին թալանող բալային համակարգը վերացնելու ենք․ Արծվիկ Մինասյան
Wed, 08 Apr 2026 14:56:18 +0400

«Մի կարևոր ոլորտ կա, խավ կա Հայաստանում, որին, կարծում եմ, չկա Հայաստանում մի մարդ, որ առնչված չլինի։ Խոսքը տաքսու վարորդների մասին է։ Նրանք ոչ միայն չունեն նվազագույն սոցիալական երաշխիքներ, ավելին՝ դարձել են տուգանքի մատերիալ։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում այս ձևակերպումը կրկնելու համար, բայց սա արդեն հանրահայտ ձևակերպում է»,- քիչ առաջ «Ինչպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ու ցավոք նրանք պետության կողմից անտեսված աշխատավորների միակ խումբը չեն։ Այսպիսի մի հսկայական խումբ էլ կազմում են հողագործ գյուղացիները։ Մենք արժևորելու ենք աշխատանքը, հարկային դաշտում գործող տաքսի ծառայության վարորդների , հողագործությամբ զբաղվող գյուղացու աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Վարորդներին թալանող բալային համակարգը վերացվելու է, արագության գերազանցման շեմը 10-ից դառնալու 15կմ/ժ»,- պնդել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր