«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց

«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց

Wed, 08 Apr 2026 15:45:10 +0400


35 տարիներ առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:
Նշված գործողությունն Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խնդրանքով իրականացվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով՝ որպես հատուցում Ադրբեջանին, քանզի ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ 1991թ. մարտի 17-ին Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում Խորհրդային Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը «կողմ» է քվեարկել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվեի դրված հարցին: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը 2013թ. մարտի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Փաստորեն, ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար:

ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ, ապօրինի գործողության համար ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին երբեք չպետք է մոռանալ: Ադրբեջանն, ի շարս Արցախի հայության նկատմամբ իրականացրած բազում հանցագործությունների, դեռևս պատասխան չի տվել «Կոլցո» (Օղակ) գործողության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին Tue, 14 Apr 2026…

11 րոպե ago

Որոշել են հարկել գերշահույթ ստացողներին

Որոշել են հարկել գերշահույթ ստացողներին Tue, 14 Apr 2026 15:15:50 +0400 Ռուսաստանում հարկային նոր փոփոխություն…

11 րոպե ago

#Ուղիղ․ Արշակ սրբազանի գործով դատական նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Արշակ սրբազանի գործով դատական նիստն է. ինչ է սպասվում Tue, 14 Apr 2026 15:15:22…

11 րոպե ago

Արյունալի հրաձգություն՝ դպրոցում․ տուժել են աշակերտներ, ուսուցիչներ

Արյունալի հրաձգություն՝ դպրոցում․ տուժել են աշակերտներ, ուսուցիչներ Tue, 14 Apr 2026 15:00:46 +0400 Թուրքիայի արևելքում՝…

26 րոպե ago

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան Tue, 14 Apr 2026 14:45:25 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

41 րոպե ago

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը Tue, 14 Apr 2026 14:30:03 +0400 ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունները…

57 րոպե ago