Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․

Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․

Wed, 08 Apr 2026 16:15:29 +0400


Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել։ Նկատի ուներ Իրանը։ Իրանի քաղաքացիները կենդանի պատ կազմեցին երկրի էլեկտրակայանների, կամուրջների մոտ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։ Սա ցույց տվեց, որ առյուծներ են առաջնորդում Իրանի ժողովրդին, որոնց համար հայրենիքի համար զոհվելը պատիվ է։ Այս ֆոնի վրա նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե հայ ժողովրդին ովքեր են առաջնորդում։ Կար ժամանակ, երբ հայ ժողովուրդն էլ այնպիսին էր, ինչպիսին Իրանի ժողովուրդը։ Հայրենիքի համար զոհվելը պատիվ էր նրա համար։ Ու դրա համար հաղթանակներ գրանցեցինք, դրա համար էին մեզ ամբողջ աշխարհում հարգում։

Բայց ամեն ինչ մի օրում չի փոխվում։ Ժողովուրդը միանգամից չի կորցնում իր ոգին։ Այն կամաց-կամաց են քանդում՝ բառերով, կեղծ խոստումներով, պարտությունը «խաղաղություն» կոչելով։ 8 տարի առաջ իշխանության եկավ մեկը, ով հայրենիքի համար զոհվելը ոչինչ համարեց, նսեմացրեց մեր զինվորներին ու Բանակը, ձերբակալեց հերոսներին և սկսվեց հանձնումների շղթան՝ կեղծ խաղաղության պլակատներով։ Արցախցի կնոջը փախած համարեց, երբ իրականում փախածը հենց իշխանությունն էր՝ պատասխանատվությունից, ճշմարտությունից, սեփական ժողովրդի առաջ կանգնելու պարտականությունից։

Երբ հերոսին դարձնում են մեղավոր, երբ պայքարը ներկայացնում են որպես սխալ, երբ քեզ համոզում են, որ այլ տարբերակ չկար՝ հենց այդ պահին է սկսվում ամենավտանգավոր պարտությունը։ Ոչ թե սահմանին, այլ ներսում։ Որովհետև տարբերակ մի՛շտ կա։ Միշտ կա արժանապատիվ ճանապարհ, թեկուզ դժվար, թեկուզ ցավոտ։ Բայց դրա համար պետք է կամք։ Պետք է առաջնորդ, ով չի վախենա ճշմարտությունից։ Եվ ժողովուրդ, որը չի վախենա այդ ճշմարտությունը լսելուց։

Այսօր մեր ամենամեծ պայքարը նույնիսկ սահմանին չէ։ Այն մարդու ներսում է՝ հիշողության, արժանապատվության, ինքնության համար։ Եթե մենք մոռանում ենք, թե ովքեր ենք եղել, եթե սկսում ենք ամաչել մեր սեփական հերոսներից, ապա արդեն պարտվել ենք՝ անկախ նրանից, թե ինչ է գրված քարտեզի վրա։ Եվ վերջում հարցը մնում է նույնը՝ ոչ թե ո՞վ է մեզ առաջնորդում, այլ՝ արդյո՞ք մենք դեռ պատրաստ ենք պահանջել, ընտրել առաջնորդ, որը մեզ չի հանգստացնի կեղծ խոսքերով,
այլ կստիպի հիշել, թե ովքեր ենք մենք և ինչ պատմություն ենք ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

5 րոպե ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

12 րոպե ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

12 րոպե ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

20 րոպե ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

26 րոպե ago

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին Mon, 02 Nov…

28 րոպե ago