Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400


2026 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններն ամենախայտառակն էին։ Ով ով, բայց Նիկոլ Փաշինյանն առաջինն ու ամենից լավն է գիտակցում դա։ Իր թիմում, թերևս, միայն ինքն է հասկանում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ ընտրությունները։

Վերջիվերջո, սա 21-րդ դարն է։ Ինչքան էլ բիրտ ուժով, վախեցնելով ու ճնշումներով փորձես պահել իշխանությունը, միևնույն է, կա մի գեղեցիկ բառ՝ իր խորքային իմաստով՝ լեգիտիմություն, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է ցանկացած իշխանության։

Այդ հնարավորությունն ու դրա ամբողջ արժեքը Նիկոլ Փաշինյանը զգացել է 2018 թվականին, բայց դրանից հետո՝ ոչ։ Եվ հենց սա է պատճառը, որ ընտրություններից ընդամենը վեց ամիս անց նա արդեն խոսում է նոր ընտրությունների, ընդդիմադիրներին ճնշելու և սնանկացնելու մասին։ Նա չի հանգստանում և չի էլ հանգստանալու, մինչև չհասնի իր քաղաքական վախերի վերջնական հանգուցալուծմանը։

Հայելիների տեղը փոխելով՝ նախկին արտացոլանքը չի փոխվում։ Եվ հիմա, ինչ էլ անի Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեջ որքան էլ ավելացնի իր պատկերացրած թշնամիների թիվը, որոնց դեմ պայքարելով՝ փորձում է լցնել իր քաղաքական օրակարգը, միևնույն է, դա նրան չի վերադարձնի 2018 թվականի լեգիտիմությունը։

Որովհետև լեգիտիմությունը ոչ թե ուժով են պահում, ոչ էլ հակառակորդներին թշնամի հռչակելով ձեռք բերում։ Այն ժողովրդի վստահության արդյունքն է, իսկ կորցրած վստահությունը հրամաններով վերականգնել հնարավոր չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

36 րոպե ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

42 րոպե ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

48 րոպե ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

49 րոպե ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

1 ժամ ago

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին Mon, 02 Nov…

1 ժամ ago