61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

Mon, 02 Nov 2026 23:36:11 +0400


Քիմ Քարդաշյանը Հռոմում բացառիկ հնարավորություն է ստացել կրել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զմրուխտապատ և ադամանդապատ վզնոցը։ Քարդաշյանի ոճաբան Լո Ռոուչի նախաձեռնությամբ Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը՝ ներկայացնելով Թեյլորի հայտնի զարդերի հավաքածուի մի մասը։ «Սա աննախադեպ է։ Ոչ ոք դեռ նման բան չի արել»,- նշել է Ռոուչը։

Վզնոցը Թեյլորին 1964 թվականին նվիրել էր ամուսինը՝ Ռիչարդ Բերտոնը։ Այն զարդարված է 16 կոլումբիական զմրուխտներով, որոնց ընդհանուր քաշը մոտ 61 կարատ է։ Թեյլորի զարդերի ամբողջ հավաքածուն 2011 թվականին վաճառվել է Christie’s աճուրդում։ Bulgari-ն այն ձեռք է բերել 23,26 միլիոն դոլարով՝ սեփական արխիվ վերադարձնելու նպատակով։ Միայն վզնոցը վաճառվել է 6,13 միլիոն դոլարով։

Քարդաշյանը պատմել է, որ Թեյլորի մահից հետո այցելել է նրա տուն և դեռևս պահոցում գտնվելու ժամանակ հնարավորություն ունեցել տեսնել զարդերը։ Նա նշել է, որ դերասանուհին իր համար ոգեշնչման աղբյուր է եղել ոչ միայն նորաձևության, այլև մարդասիրական գործունեության ոլորտում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

7 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

7 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

7 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

7 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

7 ժամ ago

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին

«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին Mon, 02 Nov…

7 ժամ ago