Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»

Wed, 08 Apr 2026 16:45:37 +0400


Հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել-Իրան հայտարարված զինադադարը և բանակցությունների վերսկսման հիմքը հանդիսացող Իրանի առաջարկները պետք է արձանագրել, որ տակտիկական առումով Իրանը հանդես էր գալիս ավելի բարենպաստ դիրքերից, քան հակաիրավական կոալիցիան։ Սակայն այս գեոպոլիտիկ բոլոլայի մեջ իրանցիները Հայաստանի ներկայիս իշխանություններին հիշեցրեցին, թե ինչ է իրական սերը դեպի քո Հայրենիքը։

Երեկ, երբ պարզ չէր, թե ինչով էին ավարտվելու Թրամփի սպառնալիքները` ոչնչացնել Իրանական քաղաքակրթությունը և ուղիղ ակնարկներում հնչում էին միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, իրանական աղբյուրները հրապարակեցին կադրեր, որտեղ հասարակ իրանցիները կենդանի շղթաներ էին կազմել էլեկտրակայանների և ստրատեգիկ ենթակառուցվածքների շուրջ։ Սովորական քաղաքացիները դուրս էին գալիս և իրենցով փակում ռազմավարական օբյեկտները, որպեսզի թույլ չտան ամերիկա-իսրայելական հարվածներ։

Եվ նրանցից ոչ մեկը չէր նվնվում․ «Ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»։
Իրանի առաջնորդները հիստերիկ կերպով չէին վազվզում փողոցներով և չէին թաքնվում խղճուկ արդարացումների հետևում՝ «նախկիններն են մեղավոր»։

Պետական հեռուստատեսությամբ չէին հայտնվում խոսող գլուխներ, որոնք նվաստացնում են սեփական Ազգը, Պետությունը և Կրոնական առաջնորդներին և չէին անվանում իրանական ազգային նպատակները «օձիք` Իրանի ժողովրդի վզին»։
Թեհրանում ոչ ոք չի պառակտում հասարակությունը, չի բաժանում իրանցիներին ծննդավայրով և չի գոռում, թե` «սրանք եկել են ու ամեն ինչ գրավել»։

Ոչ ոք չի իջեցնում իր երկրի արժեքը թշնամիների և նույնիսկ բարեկամների աչքում՝ այն վերածելով առևտրի էժան առարկայի, որտեղ ամենակարևորը լափն է, խմիչքը, առևտուրը, իսկ դե մնացածը կարելի է նվաստացնել, կեղտոտել և վերջում երջանիկ դեմքի արտահայտությամբ հանձնել թշնամուն։

Իշխանությունը չի սակարկում օկուպանտների հետ և չի վաճառում արժանապատվությունը «երկիրը պահելու և խաղաղություն ապահովելու» սուտ կարգախոսով։
Իրանցիները չեն փախչում։
Իրանցիները կանգնած են։

Իրանցիները գիտեն, որ ազատությունը, անկախությունը և ինքնիշխանությունը ուղիղ, եթե կցանկանաք` օրգանական կապ ունեն Պետության և Ազգի արժանապատվություն հետ։

Ագրեսիայի հենց սկզբից նրանք մնացին իրենց քաղաքների փողոցներում՝ ռումբերի տակ, ոչ թե վախից, այլ իրենց Հայրենիքի հանդեպ սիրուց։

Նրանք պատրաստ էին կռվել և մահանալ իրենց Հայրենիքի համար, այլ ոչ թե թաքնվել շինծու և անասնական մանտրաի հետևում՝ «խաղաղությունը` նույնիսկ նվաստացման գնով դա այնուամենայնիվ արժանապատվություն է»։
Որովհետև առանց պատվի, արժանապատվության և Հայրենիքի զգացմունքի խաղաղությունը հետաձգված պատերազմ է։
Ասել, թե «խաղաղությունն է արժանապատվությունը», նույնն է ինչ պնդել, թե լոկ բերանի առկայությունը նշանակում է, որ մարդ կարող է խելացի մտքեր արտահայտել։

Իրանցիները պատրաստ են մահանալ իրենց երկրի համար, իսկ դա նշանակում է՝ նրանք հավերժ կապրեն։
Եվ հենց այսպիսի ժողովուրդներն են, որ վերջում խաղաղություն չեն մուրում, այլ արժանապատիվ կերպով հասնում են ԻՍԿԱԿԱՆ խաղաղության … որովհետև արժանի են։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ»

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ» Sat, 30 May 2026 01:00:17 +0400 Ամերիկացի հայտնի դերասան…

17 րոպե ago

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Sat, 30 May 2026 00:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ Fri, 29 May 2026 23:45:26 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի Fri, 29 May 2026 23:30:02 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago