Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին

Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին

Mon, 23 Nov 2026 18:19:57 +0400


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը նորաօծ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով՝ պատգամելով հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, մեր ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։

Անդրադառնալով քահանայական ծառայության բարձր կոչմանը՝ Հայոց Հայրապետը նորընծաներին թելադրեց Ավետարանի հետևողական քարոզությամբ և ուսուցմամբ զորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը չլինի սոսկ ժառանգված ավանդություն, այլ՝ անձնական համոզմունք և կենդանի ապրում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին հովվական մշտարթուն խնամքով ու բարի օրինակով առավել ամրապնդել Եկեղեցի-հասարակություն կապը և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերելքին և Մայր Եկեղեցու պայծառությանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորընծաներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

12 րոպե ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

16 րոպե ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

21 րոպե ago

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին Tue, 24 Nov 2026 23:00:43 +0400 Ռուս…

23 րոպե ago

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի Tue, 24 Nov 2026 22:53:50 +0400 Նիգերիայի հարավային…

30 րոպե ago

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել Tue, 24 Nov 2026 22:45:43 +0400 Տավուշի…

38 րոպե ago