Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց

Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց

Wed, 08 Apr 2026 17:30:55 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի թույլատրի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Նիկզադը։

«Եթե այս 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը չի թույլատրի ստորագրումը», – նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 7-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ այդ ընթացքում կապահովվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված և տեխնիկական սահմանափակումների դեպքում։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակություններին հրավիրել է բանակցություններ վարել մայրաքաղաքում՝ ապրիլի 10-ին։

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ նահանգները հեշտությամբ կվերադառնա Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե Վաշինգտոնի սրտով գործարք չկնքվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ Thu, 20 Aug 2026…

4 րոպե ago

Մենք չենք թողնելու Փաշինյանին մնա իշխանության. Լոռի հասնելու են ու կանգնեն

Մենք չենք թողնելու Փաշինյանին մնա իշխանության. Լոռի հասնելու են ու կանգնեն Thu, 20 Aug 2026…

5 րոպե ago

Անհրաժեշտ է ուղիղ հարց ուղղել իշխանությանը․ իրականում ի՞նչ է նախատեսվում փոխել

Անհրաժեշտ է ուղիղ հարց ուղղել իշխանությանը․ իրականում ի՞նչ է նախատեսվում փոխել Thu, 20 Aug 2026…

23 րոպե ago

Սամվել Կարապետյանի գործով հաջորդ նիստին վկաներ կհարցաքննվեն

Սամվել Կարապետյանի գործով հաջորդ նիստին վկաներ կհարցաքննվեն Thu, 20 Aug 2026 16:33:31 +0400 Latest news…

40 րոպե ago

Իսրայելը պատերա՞զմ է հայտարարում Թուրքիային

Իսրայելը պատերա՞զմ է հայտարարում Թուրքիային Thu, 20 Aug 2026 16:30:19 +0400 Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն…

43 րոպե ago

Խոստանում ենք ոչ պակաս ջանասիրությամբ ապացուցել մեր վստահորդի անմեղությունը

Խոստանում ենք ոչ պակաս ջանասիրությամբ ապացուցել մեր վստահորդի անմեղությունը Thu, 20 Aug 2026 16:27:18 +0400…

46 րոպե ago