ԱՊՀ երկրներում տուրիզմը շեշտակի աճում է, իսկ Հայաստանու՞մ․ նոր տվյալներ

ԱՊՀ երկրներում տուրիզմը շեշտակի աճում է, իսկ Հայաստանու՞մ․ նոր տվյալներ

Wed, 08 Apr 2026 17:55:46 +0400


Միջազգային զբոսաշրջության աճի տեմպերը ԱՊՀ երկրներում երկու-երեք անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը, որտեղ Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը առաջատար են կայուն զբոսաշրջության զարգացման ոլորտում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն IV Բելառուսա-ռուսական զբոսաշրջային կոնգրեսի բացման ժամանակ։

«Անցյալ տարի միջազգային զբոսաշրջությունն ընդհանուր առմամբ աճել է 4%-ով։ Այս ֆոնին ԱՊՀ տարածաշրջանը ցույց է տալիս ավելի բարձր աճի տեմպեր․ դրանք 2-3 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։ Ներքին զբոսաշրջությունը աճի բացարձակ առաջատարն է։ Զբոսաշրջությունը, ինչպես ոչ մի այլ ոլորտ, ընդգրկում է տնտեսական գործունեության ավելի քան 50 տեսակ», – ասել է Պետրիշենկոն։

Նա հավելել է, որ ԱՊՀ-ում զբոսաշրջությունը ոչ միայն ակտիվ հանգստի արդյունաբերություն է, այլև տնտեսական և սոցիալ-մշակութային ինտեգրման կարևոր գործիք։

«Անցյալ տարվա արդյունքների հիման վրա Բելառուսը մտել է ԱՊՀ երկրների լավագույն եռյակ՝ կայուն զբոսաշրջության զարգացման առումով, որտեղ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ադրբեջանը՝ երկրորդը», – պարզաբանել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն իր հերթին հայտնել է, որ այս տարվա մարտին ավելի քան 22 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

«2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,- նշում են կոմիտեից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

2 ժամ ago

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով Mon, 19 Oct 2026 23:38:13 +0400 «Ես» ամսագրի հեղինակ և…

2 ժամ ago

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան Mon, 19 Oct…

2 ժամ ago

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան Mon, 19 Oct 2026 23:30:33 +0400…

2 ժամ ago

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները Mon, 19 Oct 2026…

2 ժամ ago

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400…

3 ժամ ago