Առեւանգված կին լրագրողն ազատ է արձակվել
Wed, 08 Apr 2026 18:30:16 +0400

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Իրաքում առեւանգված ամերիկացի լրագրող Շելի Քիթլսոնն ազատ է արձակվել։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ազատ է արձակվել ամերիկացի կին լրագրող Շելի Քիթլսոնը, ով վերջերս առեւանգվել էր «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման անդամների կողմից»,- գրել է Ռուբիոն։
Նա մանրամասնել է, որ ամերիկյան գործող վարչակազմը աշխատում է, որպեսզի Քիթլսոնն անվտանգ ու ապահով դուրս գա Իրաքի տարածքից եւ վերադառնա տուն։ Հիշեցնենք, որ Քիթլսոնը առեւանգվել էր մարտի 31-ին, Բաղդադի կենտրոնից, այն հյուրանոցի մոտից, որտեղ ապրել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր