Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Wed, 08 Apr 2026 19:00:52 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ «փխրուն զինադադարի» ձեռքբերումը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին մասնակցել «բարեխիղճ բանակցություններին» երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխիղճ համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության հասնել», – ասել է Վենսը Բուդապեշտ կատարած այցի ժամանակ, ըստ AFP-ի։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կհասկանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից չէ, ում հետ կարելի է խաղալ»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի համար», – ասել է Վենսը։

«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնա և բարեխղճորեն աշխատիր համաձայնության հասնելու համար», – ասել է Վենսը Հունգարիա կատարած այցի ժամանակ։

Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները համաձայնել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի, այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Նախագահ [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին վերջնագիր ներկայացրեց։ Նա ասաց. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությանը պատանդ պահելը, և մենք կբանակցենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց դա էլ այն համաձայնությունն է, որին մենք հասանք մեկ գիշերվա ընթացքում։ Իրանցիները համաձայնեցին բացել նեղուցը», – ասաց Վենսը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի վրա հարվածները երկշաբաթյա դադարեցնելու մասին։ Նա ընդունեց Թեհրանի կողմից ներկայացված 10 կետից բաղկացած ծրագիրը։ Իսրայելն արդեն հայտարարել է Իրանի տարածքում հարվածները այս ժամանակահատվածում դադարեցնելու մասին։

ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են ապրիլի 10-ին Պակիստանում։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրավիճակը կրկին լարվում է․ Իրանը մեղադրում է, ԱՄՆ-ն՝ արձագանքում

Իրավիճակը կրկին լարվում է․ Իրանը մեղադրում է, ԱՄՆ-ն՝ արձագանքում Thu, 09 Apr 2026 00:30:51 +0400…

25 րոպե ago

Արխիվային լուսանկար. Մարիամ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ

Արխիվային լուսանկար. Մարիամ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Thu, 09 Apr 2026 00:15:47 +0400 Մարիամ Փաշինյանը…

40 րոպե ago

Հրատապ․ հրադադարը խախտվել է, Իրանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Հրատապ․ հրադադարը խախտվել է, Իրանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ բանակցություններից Thu, 09 Apr 2026…

55 րոպե ago

Իրան-ԱՄՆ հրադադար․ երբ բոլորը համոզված են իրենց «հաղթանակի» մեջ, բայց․․․

Իրան-ԱՄՆ հրադադար․ երբ բոլորը համոզված են իրենց «հաղթանակի» մեջ, բայց․․․ Wed, 08 Apr 2026 23:59:00…

57 րոպե ago

Արտակարգ դեպք՝ Ալավերդի քաղաքում

Արտակարգ դեպք՝ Ալավերդի քաղաքում Wed, 08 Apr 2026 23:45:41 +0400 Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու…

1 ժամ ago

Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին եռյակում

Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին եռյակում Wed, 08 Apr 2026 23:41:05…

1 ժամ ago