Խաղաղությունը տնտեսությամբ, դիվանագիտությամբ ու մարտունակ բանակով է կառուցվում

Խաղաղությունը տնտեսությամբ, դիվանագիտությամբ ու մարտունակ բանակով է կառուցվում

Wed, 08 Apr 2026 19:15:30 +0400


Խաղաղության այն տեսլականը, որով նիկոլիզմը փորձում է մոլորեցնել հայաստանյան հասարակությանը, կապիտուլյացիայի անխուսափելիությունն ընդունող խաղաղության տեսլական լինելուց բացի, նաեւ ադրբեջանական սվիններով իշխանությունը չզիջող տեսլական է: «Եթե մենք չլինենք իշխանություն, կլինի պատերազմ», «Տեր կանգնենք մեր խաղաղությանը»․ սրանք նիկոլիզմի այն թեզերն ու կարգախոսներն են, որոնք դաշտ են նետվում հասարակությանը մոլորեցնելու, խաղաղության մասին հասարակության ունեցած պատկերացումները խճճելու համար:

Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել մի իշխանություն, որն ութ տարի պետության ղեկին լինելով՝ չի հասկացել, որ իսկական խաղաղությունը, բացի սեփական ժողովրդի ընտրությունից, ուրիշ «տեր կանգնող» չի ունենում, որ իսկական խաղաղությունը թշնամու ողորմածությանը «հանձնված կամ չհանձնված» իշխանություն ունենալուց կախված չի լինում:

Առավել եւս, դժվար է պատկերացնել մի իշխանություն, որն ութ տարի իշխանության լինելով՝ չի հասկանում, որ միակ բանը, ինչը թուլացնում է իսկական խաղաղությունը, թշնամու ողորմածությանը չհանձնված իշխանություն ունենալը չէ: Միակ բանը, որը թուլացնում է իսկական խաղաղությունը, երկրի ինքնապաշտպանվելու կարողությունն ավելացնել չկարողացող իշխանությունն է:
Այս առումով, մենք պետք է հասկանանք, որ խաղաղության մասին խաբկանքն սկսվում է այնտեղից, երբ խոսվում է ոչ թե խաղաղության համար երկրի տնտեսական դիմադրողականությունը մեծացնելու մասին, ոչ թե խաղաղության համար երկրի բանակը բարեփոխելուց, այլ խաղաղության համար մեր կրակելու ժամանակը չկրակելու ժամանակ դարձնելուց, առավել եւս, խաղաղության ու թշնամու ողորմածության միջեւ հավասարության նշան դնելուց:

Երբ վերջացել էր արցախյան առաջին պատերազմը, երբ եկել էր մեր կրակելու ժամանակը, մենք՝ խաղաղության մասին մեր խեղված պատկերացումներով մտածեցինք, թե եթե մենք մեր կրակելու ժամանակը ոչ թե կրակելով Ադրբեջանի զարգացմանը խանգարելուց, այլ չկրակելով Ադրբեջանին խաղաղասեր դարձնելու վրա ծախսենք, ապա կգա մի օր, եւ Ադրբեջանը կհարմարվի պատերազմով ձեւավորած մեր իրողության հետ: Մտածեցինք, որ այդպես կլինի, բայց այդպես չեղավ:

Միակ բանը, որն այս առումով մենք ունեցանք, այն եղավ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կարողանում է ասել, որ իր նախագահության ժամանակն ամենախաղաղ ժամանակն էր, եւ կարողանում է չասել, որ այն խաղաղ էր, որովհետեւ այն ամենախաղաղ ժամանակը լինելուց բացի, նաեւ չկրակելու վրա ծախսված մեր կրակելու ժամանակն էր:

Նույնն է նաեւ այսօր, ուղղակի, խաղաղության մասին մեր պատկերացումների խեղվածությունը հիմա արդեն ուրիշ կողմից է գործում: Հիմա էլ, չգիտես թե ինչու, բայց մեզ թվում է, թե եթե այն ժամանակ մենք մեր կրակելու ժամանակը չկրակելու վրա ծախսելով չենք կարողացել Ադրբեջանին խաղաղասեր դարձնել, ապա դրան պետք է հասնենք նրա ողորմածությանը հանձնվելով:
Բայց այդպես չի լինում: Իսկական խաղաղություն չես կառուցի ո՛չ պատերազմով վաստակած կրակելու քո իրավունքը չկրակելու պարտականություն դարձնելով, ո՛չ էլ թշնամու ողորմածությանը հանձնվելով: Իսկական խաղաղությունը արդյունավետ տնտեսությամբ, կարմիր գծեր ունեցող դիվանագիտությամբ ու մարտունակ բանակ ունենալով են կառուցում:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

3 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

3 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

3 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago