Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Wed, 08 Apr 2026 19:00:52 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ «փխրուն զինադադարի» ձեռքբերումը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին մասնակցել «բարեխիղճ բանակցություններին» երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխիղճ համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության հասնել», – ասել է Վենսը Բուդապեշտ կատարած այցի ժամանակ, ըստ AFP-ի։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կհասկանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից չէ, ում հետ կարելի է խաղալ»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի համար», – ասել է Վենսը։

«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնա և բարեխղճորեն աշխատիր համաձայնության հասնելու համար», – ասել է Վենսը Հունգարիա կատարած այցի ժամանակ։

Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները համաձայնել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի, այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Նախագահ [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին վերջնագիր ներկայացրեց։ Նա ասաց. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությանը պատանդ պահելը, և մենք կբանակցենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց դա էլ այն համաձայնությունն է, որին մենք հասանք մեկ գիշերվա ընթացքում։ Իրանցիները համաձայնեցին բացել նեղուցը», – ասաց Վենսը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի վրա հարվածները երկշաբաթյա դադարեցնելու մասին։ Նա ընդունեց Թեհրանի կողմից ներկայացված 10 կետից բաղկացած ծրագիրը։ Իսրայելն արդեն հայտարարել է Իրանի տարածքում հարվածները այս ժամանակահատվածում դադարեցնելու մասին։

ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են ապրիլի 10-ին Պակիստանում։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400 Պրեմիում դասի սուրճ արտադրողների…

3 ժամ ago

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

4 ժամ ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

5 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

5 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

6 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

7 ժամ ago