Հակասական պնդումներ՝ ԱՄՆ-ից և Թեհրանից․ ո՞վ ում պայմաններով է բանակցում

Հակասական պնդումներ՝ ԱՄՆ-ից և Թեհրանից․ ո՞վ ում պայմաններով է բանակցում

Wed, 08 Apr 2026 20:30:00 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կարող են ստեղծել «համատեղ ձեռնարկություն»՝ Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար։

«Մենք մտածում ենք դա համատեղ ձեռնարկություն դարձնելու մասին… Դա հրաշալի է», – նրա խոսքերն է մեջբերել ABC News-ը։

Միաժամանակ նա սպառնացել է ապրիլի 8-ից 50% մաքսատուրքեր սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների վրա։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում․ «Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներին վաճառվող բոլոր ապրանքների վրա 50% մաքսատուրքի, որը ուժի մեջ կմտնի այսօրվանից։ Բացառություններ չեն լինի»։

Թրամփը նաև պնդել է, որ Իրանը ուրան չի հարստացնի։ Նրա խոսքով, Վաշինգտոնը կաշխատի Թեհրանի հետ՝ ուրանի պաշարները միջուկային օբյեկտներից հեռացնելու համար։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի բանակցությունների շրջանակներում Միացյալ Նահանգները քննարկում է Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների և մաքսատուրքերի մեղմացման հնարավորությունը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ Իրանի իշխանությունները արդեն հաստատել են ԱՄՆ-ի կողմից նախկինում ներկայացված հրադադարի ծրագրի 15 կետերի մեծ մասը։

Մինչդեռ, ըստ Թեհրանի, ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին նախանշված Իրան-ԱՄՆ բանակցությունները հիմնված են Իրանի 10 կետից բաղկացած առաջարկի վրա, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն և Իրանը, ինչպես սպասվում է, բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի Իսլամաբադ քաղաքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400 Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ…

1 ժամ ago

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

9 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

9 ժամ ago