Պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ․ Հովասափյան

Պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ․ Հովասափյան

Wed, 08 Apr 2026 20:45:34 +0400


«Մեր ապոկալիպտիկ իրականության մեջ հաճախ ենք հայտնվում՝ տարբեր քաոտիկ իրավիճակներում. բնականաբար նման քաոտիկ ժամանակները չէր կարող չունենալ դրա կազմակերպիչը, չունենար իր «մարդ քաոսը», ով ուժեղանում, հոգին փառավորվում է ցանկացած էքսցենտրիկ և ոչ ստանդարտ քայլերից։

Ըստ էության՝ դա այն անհատն է, ում հոգու խորքում և գործողություններում գերակշռում է անկանխատեսելիությունը, կառուցվածքային համակարգվածությունն ու անկայունությունը, և ով հաճախ հենց այդ միջավայրում է իրեն առավել «կենդանի» կամ ազդեցիկ զգում։

Որպես կանոն՝ այդպիսի մարդը չունի հստակ արժեքային հենարաններ կամ կայուն աշխարհայացք ու արժեհամակարգ («ես իզմեր չունեմ», «ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական ունենակությունների վրա» և այլն)։ Նրա դիրքորոշումները կարող են արագ փոխվել՝ կախված իրավիճակից, շահից կամ տրամադրությունից («ես ներողություն եմ խնդրում, որ նման բան եմ ասել», «ես չեմ ասել, թե արցախցիները փախել են»)։

Տվյալ սուբյեկտի քայլերն ու գործողությունները հաճախ հակասական են, կտրուկ, երբեմն՝ ինքնանպատակ («հանգիստ նստեք տեղներդ», «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «էդ ընդդիմադիրներին բռնելու ենք ու շինենք», «խի տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»)։ Ավելին, նա շատ հանգիստ կարող է մի օր պաշտպանել մի բան, հաջորդ օրը՝ տրամագծորեն հակառակը, և դա անել առանց ներքին կոնֆլիկտի զգացման։

Ասեմ նաև, որ «մարդ քաոսն» իր քաղաքական կենսունակությունը չի կառուցում կարգի, ինստիտուտների և կանխատեսելիության վրա։ Նա ուժեղանում է՝ անորոշությունից, ճգնաժամից, կտրուկ շրջադարձերից։ Նման դեմքերը հատկապես ակտիվանում են այն իրավիճակներում, երբ համակարգերը խաթարված են, խաղի կանոնները՝ խարխլված, իսկ հասարակությունը՝ հոգեբանական լարվածության մեջ։ Այդ պահին նա դառնում է ոչ թե համակարգի կոորդինատորը, այլ իրադարձությունների գլխավոր մեկնաբանն ու ուղղորդողը՝ հաճախ փոխարինելով ինստիտուցիոնալ մեխանիզմները անձնական քաղաքական ռեակցիաներով։

Ըստ էության՝ քաոսը դառնում է ոչ միայն միջավայր, այլև յուրահատուկ արդարացման միջոց («ո՞նց, ես տենց բան եմ ասե՞լ»․ «ժամանաին սխալվել եմ, որ նման արտահայտություն եմ արել», «բոլորս էլ մեր հոգու խորքում դաշնակցական, ոչմիթիզական ենք եղել» և նմանօրինակ անմեղսունակ տեքստեր, 8 տարվա մեջ հարյուրավոր անգամաներ լսել ենք բոլորս)։

Ի դեպ՝ այստեղ կա նաև իրավիճակի հակառակ կողմը։ Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը երկարաժամկետ չի կարող ստեղծել կայունություն, որովհետև այն չի արտադրում ինստիտուտներ, չի ամրապնդում կանոններ և չի ձևավորում վստահություն, այն կարող է ապահովել կարճաժամկետ կոնֆորտ զոնա, և զրո ռազմավարություն։ Ավելին՝ ժամանակի ընթացքում քաոսը սկսում է ոչ թե կառավարելի լինել, այլ կլանել հենց իր ստեղծողին՝ վերածվելով անվերահսկելի գործընթացների շղթայի («հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «չկա առաջվա ռոմանտիզմը»)։

Այս իմաստով «մարդ քաոսը» վտանգավոր է ոչ այնքան իր մտադրություններով, որքան իր գործելաոճով։ Նա կարող է անկեղծորեն խոսել խաղաղության, բարեփոխումների կամ զարգացման մասին, բայց եթե այդ նպատակները իրականացվում են անկայունության մշտական վերարտադրության միջոցով, արդյունքը հակառակն է լինում։ Քաոսը, որը սկզբում ծառայում է որպես գործիք, աստիճանաբար դառնում է ինքնանպատակ։

Այսպիսով՝ պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ՝ կամ անցնել ինստիտուցիոնալ կայունության և կանխատեսելիության ճանապարհով, կամ խորանալ անկայունության մեջ՝ կորցնելով ռազմավարական սուբյեկտայնությունը, իսկ այդ անցումը սովորաբար ունենում է շատ բարձր քաղաքական և անվտանգային գին՝ ընդհուպ պետականության կորուստ»։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…

4 ժամ ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

4 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

4 ժամ ago

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…

4 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct…

4 ժամ ago

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Wed, 21 Oct…

4 ժամ ago