Առաջին նավն անցել է Հորմուզով՝ Իրանի թույլտվությամբ
Wed, 08 Apr 2026 21:00:38 +0400
Առաջին նավը «Թեհրանի թույլտվությամբ», անցել է Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագրի հայտարարությունից հետո։
Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռարձակողը՝ առանց նշելու, թե որ երկրին է պատկանում նավը։
«Այն պայմաններում, երբ Իրանի զինված ուժերը զգուշացրել էին, որ նավերը կարող են նավարկել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ, առաջին նավը անցել է նեղուցով՝ հրադադարի հայտարարումից հետո», – ասվում է հաղորդագրության մեջ։