Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան

Ընտրություններին իմ մասնակցության մասին

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ,
Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ դիրքորոշումը՝ կապված առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հետ։
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում:
Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։
Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջևծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։
Այս փուլում բոլորը ներկայացնում են իրենց տեսլականները՝ ելնելով իրենց ընկալած խնդիրներից։ Ես իմ տեսլականը իմ իսկ թիմով և ռեսուրսներով իրագործելու հնարավորություն չունեմ, իսկ խնդիրները լուծելու իմ պատկերացումներին համապատասխանող այլընտրանքային բանաձև այս պահին չեմ տեսնում։ Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ հարցերի և դրանց լուծումների շուրջ կան տարբեր ընկալումներ և մոտեցումներ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ ընդդիմադիր գործընկերներին և նրանց առաջարկներին։ Թող որ հաջողեն:
Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանել իմ քաղաքական օրակարգը. եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես ունեցել եմ արժանապատիվ, հարգալից և ռեալիստիկ առաջարկներ և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են ինձ ու նաև իմ մոտեցումը։
Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն։
Արփինե Հովհաննիսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Վստահ ենք՝ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այս կառավարությանը

Վստահ ենք՝ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այս կառավարությանը Mon, 05 Oct…

14 րոպե ago

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր Mon, 05 Oct 2026 10:18:24 +0400 Այսօր Հայաստանի…

22 րոպե ago

Պարեկների վրա կրակողները ձերբակալվել են

Պարեկների վրա կրակողները ձերբակալվել են Mon, 05 Oct 2026 10:01:45 +0400 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում…

38 րոպե ago

Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ

Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ Mon, 05 Oct 2026 09:42:25 +0400 Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան…

58 րոպե ago

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

11 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

11 ժամ ago