Կիպրոսը ռուս դիվանագետների է արտաքսել
Mon, 23 Nov 2026 11:00:29 +0400
Կիպրոսը լրտեսության կասկածանքով արտաքսել է երկու ռուս դիվանագետների, հաղորդում է ANT1-ը։
Ռուսական դիվանագիտական առաքելության արտաքսված աշխատակիցների անուններն ու պաշտոնները չեն հրապարակվել։
Politico-ին տված հարցազրույցում տեղական պաշտոնյաները նշել են, թե Կիպրոսի հետախուզական ծառայությունները բացահայտել են մի ցանց, որի անդամները փորձել են ձեռք բերել հանրապետության և ընդհանուր առմամբ Եվրամիության անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն։
Ավելին, այս խումբը փորձել է հասանելիություն ստանալ այն տեխնոլոգիաների մասին տեղեկատվությանը, որոնց փոխանցումը Ռուսաստան արգելված է ԵՄ պատժամիջոցներով։
Նշվում է, որ երկու դիվանագետները, որոնց Կիպրոսի հունական իշխանությունները կասկածում էին ռուսական հետախուզության համար դիվանագիտական քողի ներքո աշխատելու մեջ, անցյալ շաբաթ ստիպված են եղել լքել Կիպրոսը։