Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Կիպրոսը ռուս դիվանագետների է արտաքսել

Կիպրոսը ռուս դիվանագետների է արտաքսել

Mon, 23 Nov 2026 11:00:29 +0400


Կիպրոսը լրտեսության կասկածանքով արտաքսել է երկու ռուս դիվանագետների, հաղորդում է ANT1-ը։

Ռուսական դիվանագիտական ​​առաքելության արտաքսված աշխատակիցների անուններն ու պաշտոնները չեն հրապարակվել։

Politico-ին տված հարցազրույցում տեղական պաշտոնյաները նշել են, թե Կիպրոսի հետախուզական ծառայությունները բացահայտել են մի ցանց, որի անդամները փորձել են ձեռք բերել հանրապետության և ընդհանուր առմամբ Եվրամիության անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկատվություն։

Ավելին, այս խումբը փորձել է հասանելիություն ստանալ այն տեխնոլոգիաների մասին տեղեկատվությանը, որոնց փոխանցումը Ռուսաստան արգելված է ԵՄ պատժամիջոցներով։

Նշվում է, որ երկու դիվանագետները, որոնց Կիպրոսի հունական իշխանությունները կասկածում էին ռուսական հետախուզության համար դիվանագիտական ​​քողի ներքո աշխատելու մեջ, անցյալ շաբաթ ստիպված են եղել լքել Կիպրոսը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված Fri, 02 Oct 2026 12:09:01 +0400 Գրել էինք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով