Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում

Թրամփը մարտի 21-ից աղաչում էր Իրանին․ սենսացիոն բացահայտում

Thu, 09 Apr 2026 10:30:43 +0400


Վերջերս հեղինակավոր Financial Times հրատարակության հրապարակած հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրադադարի նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր, այլ ոչ թե Իրանի կառավարությունը։

Պարբերականը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը շաբաթներ շարունակ գաղտնի կերպով ձգտում էր հրադադարի հասնել՝ ջանալով թեթևացնել Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողության հետևանքով առաջացած տնտեսական բեռը։

Վաշինգտոնը հույս ուներ պաշտոնական Իսլամաբադին որպես միջնորդ օգտագործել։ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապ է պահպանել իրանցի պաշտոնյաների, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և անձամբ Թրամփի հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահը երեքշաբթի օրը սպառնաց ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։

Ըստ FT-ի, դիվանագիտական ​​​​հաղորդակցություններին ծանոթ հինգ աղբյուրների համաձայն՝ Թրամփը հրադադար է խնդրում մարտի 21-ից, երբ առաջին անգամ սպառնաց հարվածել իրանական էլեկտրակայաններին։ Այս տեղեկատվությունը հակասում է Իրանի վերաբերյալ Թրամփի վարչակազմի գրեթե բոլոր հայտարարություններին։ Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մշտական ​​​​ռմբակոծությունները և ոչնչացման սպառնալիքները կստիպեն թուլացած և հուսահատված իրանական ռեժիմին բանակցություններ վարել՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու հուսահատ ցանկությամբ։

«Նրանք են գործարք խնդրում, ոչ թե՝ ես։ Նրանք համաձայնություն են աղաչում, – ասել է Թրամփը երկու շաբաթից էլ քիչ առաջ, – Յուրաքանչյուր ոք, ով տեսել է, թե ինչ է կատարվում այնտեղ, կհասկանա, թե ինչու են նրանք ուզում համաձայնության գալ… Նրանք աղաչում են, որ գործարք կնքենք»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում, չնայած Իրանի խորհրդարանի խոսնակն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են արդեն իսկ փխրուն հրադադարի պայմանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400…

31 րոպե ago

Սխալ ուղի

Սխալ ուղի Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400 Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան…

46 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական…

60 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400 Արտաշատի քաղաքապետ Կառլեն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ Sat, 14 Nov 2026 08:15:17 +0400 Ամիսներ առաջ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

2 ժամ ago