Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Thu, 09 Apr 2026 12:20:52 +0400


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը: Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։

Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին պաշտոնում և երաշխավորել ակադեմիական ազատության իրավունքը։ Ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ ցեղասպանությունների հիշողությունը ենթարկվում է ճնշումների, իսկ դրանց կանխարգելման գաղափարն ինքնին թուլանում է, գիտական հաստատությունների մտավոր անկախությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։

«Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ պարտադրելու ռևիզիոնիստական, փաստացի ցեղասպանությունը ժխտող ազգային նարատիվ՝ ավելի ուժեղ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» խոստումների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Ցեղասպանության ժխտման խրախուսումն ուժեղացնում է այն իրականացնողների դիրքերը։ Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխել են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Որպես օրինակ բերվում է Իսրայելի հետ կապված իրավիճակը, որտեղ, հայտարարության հեղինակների կարծիքով, անպատժելիությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։

Բացի այդ, միակողմանի «կարգավորման գործընթացը» դիտարկվում է որպես պատմական ճշմարտության խարխլում, դավաճանություն ցեղասպանության զոհերի հիշատակին և խոչընդոտ՝ կայուն խաղաղության ճանապարհին։
Ինստիտուտը կոչ է անում այլընտրանքային մոտեցման՝ ստեղծել անկախ միջազգային գործընթաց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճշմարտության հաստատման և հաշտեցման համար։ Նման գործընթացը, ըստ կազմակերպության, պետք է հիմնված լինի փաստացի տվյալների վրա և նպաստի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական ու հասարակական խաղաղության հաստատմանը։

Հակառակ դեպքում, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, պահպանվում է բռնության նոր էսկալացիայի վտանգը, որի դեպքում հայերը կարող են կրկին հայտնվել առավել խոցելի վիճակում։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գլխավորել է 2024 թվականի փետրվարից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ. Արա Այվազյան

Հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ. Արա Այվազյան Thu, 09 Apr 2026 20:11:59 +0400 Latest news from Secure…

12 րոպե ago

44-օրյայի մասնակից Էրիկ Եղյանը` Գագիկ Ծառուկյանի կողքին. Ռոզա Ծառուկյանը հուզվեց

44-օրյայի մասնակից Էրիկ Եղյանը` Գագիկ Ծառուկյանի կողքին. Ռոզա Ծառուկյանը հուզվեց Thu, 09 Apr 2026 20:07:29…

17 րոպե ago

Դա ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում ենք, ինձ թվում է, որ մենք իմաստուն ազգ չենք

Դա ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում ենք, ինձ թվում է, որ մենք իմաստուն ազգ…

24 րոպե ago

Համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին «օգնել է» ChatGPT-ն

Համալսարանի վրա հարձակում իրականացրած անձին «օգնել է» ChatGPT-ն Thu, 09 Apr 2026 20:00:21 +0400 2025…

24 րոպե ago

Բացառում եմ ՔՊ-ի հետ համագործակցություն, ժողուրդը խեղճացած է, սիրտս ցավում է. Ծառուկյան

Բացառում եմ ՔՊ-ի հետ համագործակցություն, ժողուրդը խեղճացած է, սիրտս ցավում է. Ծառուկյան Thu, 09 Apr…

34 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Thu, 09 Apr 2026 19:47:47 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության…

37 րոպե ago