«Հրապարակ». Ականի պայթյունից հետո ՊՆ-ն ուշացումով գործի է անցել

«Հրապարակ». Ականի պայթյունից հետո ՊՆ-ն ուշացումով գործի է անցել

Thu, 09 Apr 2026 12:15:46 +0400


Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի բնակիչ, 41-ամյա Արտյոմ Հարությունյանն ապրիլի 2-ին, ժամը 15-ի սահմաններում, Կոթիի սահմանամերձ «Խոլնի քար» տարածքում հակահետեւակային ականի պայթյունից վիրավորվել է։ Գնացել է կորած անասունների հետեւից ու ականի վրա պայթել: Համագյուղացիների օգնությամբ նա սահմանագոտուց դուրս է բերվել, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրա աջ ոտքը՝ կոճից վերեւ, անդամահատվել է։ Անասնապահն ականի պայթյունից վիրավորվել է սահմանի վրա, իսկ ո՞ւր են ականներ տեղակայված լինելու վերաբերյալ զգուշացնող նշանները, ո՞ւր են սահմանի այդ հատվածը հսկող սահմանապահները, որ բնակիչներին հեռու պահեն ականապատ դաշտից, նրանք ականի պայթյունից հետո՞ էլ չեն իմացել դեպքի մասին, որ վիրավորին աջակցություն ցուցաբերեին։

Կոթիից լրատվամիջոցներին հայտնել են, որ Արտյոմ Հարությունյանը սահմանամերձ տարածքում իր կորած կովն է որոնելիս եղել, մինչդեռ իրականում նա այնտեղ սինդրիկ քաղելու է գնացած եղել։ Դեպքից հետո ՊՆ-ն որոշ միջոցներ է ձեռնարկել` տրակտորով փորել է տվել, փակել դեպի սահմանի այդ հատվածը տանող ճանապարհը, որպեսզի սինդրիկ կամ այլ ուտելի բույսեր քաղողները, անասուններ արածեցնողները չգնան սահմանամերձ, ականապատ տարածք։ Ապրիլի 6-ին Նոյեմբերյանի համայնքապետարանը բնակիչներին զգուշացնող հայտարարություն է տարածել․ «Համայնքի հարգելի՛ բնակիչներ, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման հետ կապված՝ խնդրում ենք ընտանի կենդանիների արոտը կազմակերպել այնպես, որ այն անմիջական կապ չունենա սահմանային հատվածների հետ։ Խնդրում ենք ցուցաբերել պատասխանատվություն եւ կենդանիների արոտը կազմակերպել անվտանգ տարածքներում։ Շնորհակալություն ցուցաբերած զգոնության եւ համագործակցության համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է Wed, 14 Oct…

27 րոպե ago

Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ

Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ Wed, 14 Oct 2026…

41 րոպե ago

«Հրապարակ». Իրավաբաններն առաջարկներ են արել, Եկեղեցին դեռ մտածում է

«Հրապարակ». Իրավաբաններն առաջարկներ են արել, Եկեղեցին դեռ մտածում է Wed, 14 Oct 2026 10:15:10 +0400…

56 րոպե ago

«Հրապարակ»․ 60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է

«Հրապարակ»․ 60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է Wed, 14 Oct 2026…

1 ժամ ago

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից

Մոսկվան հորդորել է Տոկիոյին հրաժարվել թշնամական քայլերից Wed, 14 Oct 2026 09:30:14 +0400 Մոսկվան, ճապոնացի…

2 ժամ ago

«Լրագրող» Գայանե Զարգարյանը պատվերով մարդկանց դրդում է ինքնասպանության. Անիտա Հարությունյան

 «Լրագրող» Գայանե Զարգարյանը  պատվերով մարդկանց  դրդում է ինքնասպանության. Անիտա Հարությունյան Source: USAArmenia

2 ժամ ago