«Ազատություն մեր ընկերոջը», «Մարդը՝ բացարձակ արժեք»
Thu, 09 Apr 2026 12:57:32 +0400
Ինչպես ավելի վաղ գրել ենք․ հասարակական գործիչներ Անաիս Սարդարյանն ու Աննա Հովհաննիսյանը բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության առաջ՝ ի աջակցություն կալանքի տակ պահվող դպրոցահասակ Դավիթ Մինասյանի։
Ակցիայի մասնակից երիտասարդները եկել են պաստառներով՝ «Ազատություն մեր ընկերոջը», «Մարդը՝ բացարձակ արժեք » , «Ոչ իրավական կամայականությանը»։ Նրանք այս կերպ ցանկանում են ցույց տալ, որ սատարում են Դավիթին, ով ՆիկոլՓաշինյանի հերթական զոհերից է։