Ինչ է սպասվում Առուշանյանին․ դատարանը որոշում ունի

Ինչ է սպասվում Առուշանյանին․ դատարանը որոշում ունի

Thu, 09 Apr 2026 15:26:01 +0400


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճռաբեկ դատարանը բեկանել է Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ դատարանը 12 ամիս է քննում էր մի պարզ հարց` ազատության մեջ թողնե՞լ Առուշանյանին, բա՞նտ ուղարկել, թե՞ գործը զրոյից ուղարկել քննության, փաստորեն Բարձր ատյանն ընտրեց՝ ոսկե միջինը՝ «ոչ բանտ, ոչ ազատություն», այլ զրոյից գործի քննություն։ Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետն ամեն ՔՊ-ական տեսնելիս վազում է ընդառաջ՝ բարեւելու, իր աջակցությունը հայտնելու: Նախորդ ամիս, երբ ՔՊ-ն «ներկուսակցական քարոզարշավի» շրջանակում Սյունիքում էր, Առուշանյանը, հպատակի ժպիտը դեմքին, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ջերմ բարեւեց ու նրա հետ շրջեց, ինչից հետո, հաջորդ օրը նրա տեղակալ Իրինա Յոլյանը հրաժարական տվեց պաշտոնից։ Սրանից առաջ էլ Առուշանյանն արդեն մոտ մեկ տարի ՔՊ-ին աջակցող քայլեր էր անում, հայտնվում նրանց խնջույքներին, դիմավորում Փաշինյանին։ Սակայն Վճռաբեկի` ի նպաստ Առուշանյանի որոշում էլ այսօր չկայացրեց, հասկացրեց՝ նոր քնություն է,պետք է քեզ խելոք պահես։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ. մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով՝ պաշտոնեական չարաշահման համար, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը վերջնական պատիժ է սահմանել 6 ամսով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։ Նաեւ կիրառվել են տուգանք եւ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակում: Երբ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը, որից հետո ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային մարմինն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին արձանագրություն է կազմել եւ միջնորդություն է ներկայացրել Սյունիքի դատարան՝ պետական պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն ու պայմանական ազատազրկումն իրական ազատազրկմամբ փոխարինելու համար։ Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունները, դատարանը մերժել է բողոքը։ Սյունիքի դատավոր Վարսենիկ Մելքոնյանն Առուշանյանին ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օրվա ազատազրկմամբ։ Այդ հարցն էր քննարկվում Վճռաբեկում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ դեպք․ երեխա է ընկել գետը․ մանրամասներ

Արտակարգ դեպք․ երեխա է ընկել գետը․ մանրամասներ Mon, 15 Jun 2026 18:02:25 +0400 Հունիսի 15-ին՝…

11 րոպե ago

Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել

Վիկինգների բնակավայր է հայտնաբերվել Mon, 15 Jun 2026 18:00:49 +0400 Իռլանդիայում հնագետները հայտնաբերել են վիկինգների…

12 րոպե ago

Բարձրացել է 7 սմ-ով

Բարձրացել է 7 սմ-ով Mon, 15 Jun 2026 17:45:18 +0400 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի…

28 րոպե ago

Ծիծաղ է առաջանում

Ծիծաղ է առաջանում Mon, 15 Jun 2026 17:36:21 +0400 Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակելու է Մասիսի…

37 րոպե ago

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով Mon, 15 Jun 2026 17:30:21 +0400 Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ…

43 րոպե ago

Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը

Վաշինգտոնը նոր թափով կսկսի առաջ մղել Անդրկասպյան գազատարի նախագիծը Mon, 15 Jun 2026 17:15:57 +0400…

57 րոպե ago