Ամիօ բանկը թողարկում և տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ամիօ բանկը թողարկում և տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Thu, 09 Apr 2026 17:32:07 +0400


Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:

2,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 25,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամսյակային է, իսկ շրջանառության ժամկետը՝ 24 ամիս:

Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:
Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ կարտացոլվեն ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ամբողջ նկարագիրը: AMIO Mobile հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Հիշեցնում ենք նաև, որ
• Պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 31.12.2027թ. ներառյալ ենթակա չէ հարկման՝ համաձայն գործող ՀՀ հարկային օրենսդրության:
• Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են և երաշխավորված են ՙԱվանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի՚ կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

info@amiobank.am

010 59 20 20

amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է

Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է Sun, 15 Nov 2026 14:00:05 +0400 Բահրեյնի ՀՕՊ-ը…

5 րոպե ago

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են Sun, 15 Nov…

20 րոպե ago

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400 Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ…

35 րոպե ago

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

50 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

1 ժամ ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

1 ժամ ago