9-ին էլ հայտնաբերել են մեկ օրում

9-ին էլ հայտնաբերել են մեկ օրում

Thu, 09 Apr 2026 17:45:31 +0400


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ը: Բացահայտվել է 185 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

97 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, փաստաթղթեր կեղծելու,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
4-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման:
Բացահայտվել են համակարգչային հափշտակության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, համակարգչային տվյալ փոփոխելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ խարդախության,
3 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ պետական ունեցվածքի գողության։Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ձեր իշխանության տակ աշխատած ու այդ դպրոցն ավարտածների մասով համաձայն եմ. Ղազինյանը՝ Հարությունյանին

Ձեր իշխանության տակ աշխատած ու այդ դպրոցն ավարտածների մասով համաձայն եմ. Ղազինյանը՝ Հարությունյանին Fri, 14…

6 րոպե ago

Եթե ԱԺ նախագահությունը կարծում է, որ վիրավորանք է եղել, թող պատասխանատվություն կիրառի. Վարդևանյան

Եթե ԱԺ նախագահությունը կարծում է, որ վիրավորանք է եղել, թող պատասխանատվություն կիրառի. Վարդևանյան Fri, 14…

10 րոպե ago

Սերիալային զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ եկել. Մարիաննա Ղահրամանյան

Սերիալային զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ եկել. Մարիաննա Ղահրամանյան Fri, 14 Aug 2026 16:00:08 +0400…

13 րոպե ago

Ժողովո՛ւրդ, կարծում եմ՝ լուրջ հարցերով պետք է զբաղվենք. Նարեկ Կարապետյան

Ժողովո՛ւրդ, կարծում եմ՝ լուրջ հարցերով պետք է զբաղվենք. Նարեկ Կարապետյան Fri, 14 Aug 2026 15:57:05…

16 րոպե ago

ՔՊ-ում մի հատ խնդիր կա` մեկը մեկին բան ա ասում, երրորդը ֆռում պատասխանում ա. Ղազինյան

ՔՊ-ում մի հատ խնդիր կա` մեկը մեկին բան ա ասում, երրորդը ֆռում պատասխանում ա. Ղազինյան…

22 րոպե ago

Փաշինյանի հրահանգն է՝ Էդգարի լեզուն կարճացնել

Փաշինյանի հրահանգն է՝ Էդգարի լեզուն կարճացնել Fri, 14 Aug 2026 15:45:46 +0400 Ազգային ժողովի հենց…

28 րոպե ago