Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը

Ինչպես են «վերաֆորմատավորում» ժողովրդի ինքնությունը

Thu, 09 Apr 2026 21:00:04 +0400


Հետսովետական երկրներում սեւեռուն ուշադրություն կա սեփական պատմության վերաիմաստավորման-վերագնահատմանը։ Այստեղ մեծ դեր է խաղում կինոն։ Ստեղծվում են պատմական գեղարվեստական, վավերագրական կինոնկարներ, որտեղ համադրվում է մի քանի ժանր, այդ թվում՝ պատմականը։ Իսկ Հայաստանում կարծես իրադարձություններն այլ հունով են գնում։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը դա անվանում է «հայկական ինքնության վերաֆորմատավորում»։

Ասել, թե երեւույթը նոր է ու միայն այս իշխանություններին հատուկ, սխալ կլինի։ Իրականում, խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ պահից փորձ արվեց նման «վերաֆորմատավորում» իրականացնել ու հայկական ինքնությունը դարձնել «սովետահայ ինքնություն»։ Թե որքանով հաջողվեց դա, դժվար է ասել։ Սակայն այդ «վերաֆորմատավորումը» պահպանեց իր կենսունակությունը մինչեւ խորհրդային ժամանակների ավարտը՝ 70 տարի։ Հիմա, որպեսզի հասկանանք, թե ինչ են փորձում անել ներկայիս հայկական իշխանությունները՝ փորձելով «վերաֆորմատավորել հայկական ինքնությունը՝ ըստ իրենց քաղաքական թեզիսների», ինչպես ժամանակին արվել է սովետական իշխանության կողմից՝ սովետական պետական գաղափարախոսության թեզիսների հիման վրա, նախ պետք է հասկանանք, թե ինչպես է Հայաստանի առաջին հանրապետությունը կամ դաշնակցական Հայաստանը ներկայացվել խորհրդահայ կինոյում։ «Սարոյան եղբայրներ», «Զանգեզուր», «Երկունք», «Նվագախմբի տղաները» եւ էլի մի շարք կինոնկարներ այդ «վերաֆորմատավորման» վառ օրինակներ եւ կրողներ են։ Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ, հայկական պետականության պատմության կարեւոր հանգրվաններից է։ Սակայն խորհրդային տարիներին փորձ է արվել այդ փուլը ներկայացնել, որքան հնարավոր է՝ վատ ու բացասական ձեւով։

Գաղափարական, քաղաքական ու պատմական առումով Սովետական Հայաստանը թշնամի էր համարում դաշնակցական Հայաստանին, հետեւաբար, 1918-20 թթ․ ընթացքը, երբ արյունաքամ հայ ժողովուրդը կարողացել է թեկուզ կարճատեւ, բայց պետականություն ստեղծել, ներկայացվել է որպես բուրժուա-ազգայնական պետություն, որը գտնվել է ՀՅԴ իշխանության ներքո եւ ներկայացրել է ոչ թե ժողովրդի, այլ իշխող դասակարգի՝ բուրժուազիայի, կղերականության, իշխող տարրերի շահերը։ Այստեղից էլ՝ եզրահանգումը, որ նման իշխանությունը չէր կարող լուծել ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական կամ գոյութենական հարցերը եւ խաղալիք էր օտարների ձեռքին։ Այն ներկայացվում էր որպես «հին ռեժիմ», որն իր դարն ապրել էր ու կորցրել կենսունակությունը՝ հեղափոխությամբ իր տեղը զիջելով նորին՝ սովետականին։ Ու այստեղ հարցը նույնիսկ պատմական ժամանակաշրջանի ճիշտ արտացոլումը չէ։ Նույնիսկ պատմությունը կարող էր հարմարեցվել պետական գաղափարական հենքին։ Խնդիրն այն է, որ սովետական գաղափարախոսության մեջ փորձում էին տպավորություն ստեղծել, թե սովետական կարգեր հաստատվելուց առաջ ոչինչ գոյություն չի ունեցել, ինչ որ ստեղծվել է, բոլշեւիկների շնորհիվ է։ Ի դեպ, հիմա էլ ՔՊ-ական իշխանությունն է փորձում ներկայացնել, թե 2018-ից առաջ մենք պետություն չունեինք, իրենք են մեզ պետություն պարգեւել։ Դրանից էլ ծագել է իշխանական խոսույթը՝ «նախկիններ», «թալան», «ավազակապետություն», «քրեաօլիգարխիկ համակարգ», իրենք էլ բերել են «երջանկություն», «բարեկեցություն», «խաղաղություն», բայց այդ գաղափարները համատեղելի չեն ազգային նվիրական իդեալների, երազանքների, ինքնության պահպանման հետ։ Ընդ որում, հետաքրքիր է այն, որ սովետական կինոնկարներում կարմիր թելի նման գնում է այն միտքը, որ սովետական կարգերի հաստատումն անխուսափելի էր, եթե դա չլիներ, ապա հայության բնաջնջումը կլիներ կարճ ժամանակի հարց։

Հատկապես այս նախընտրական շրջանում սովետահայ կինոյի հետահայաց դիտարկումն օգտակար է՝ հասկանալու պատմական նախադեպերը, որոնք եղել են մեր ժողովրդի պատմության ոչ վաղ անցյալում։ Իսկ պատմությունը, ինչքանով հայտնի է, կրկնվելու միտում ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք էլ չենք թողնում դուք հանգիստ մնաք

Մենք էլ չենք թողնում դուք հանգիստ մնաք Wed, 04 Nov 2026 10:50:16 +0400 Latest news…

9 րոպե ago

Փաշինյանի ասած՝ ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու դրսևորումն է այս խուզարկությունները

Փաշինյանի ասած՝ ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու դրսևորումն է այս խուզարկությունները Wed, 04 Nov 2026 10:48:11…

11 րոպե ago

«Հրապարակ». Ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէին հրավիրել

«Հրապարակ». Ինչո՞ւ Արամ Սարգսյանին չէին հրավիրել Wed, 04 Nov 2026 10:45:45 +0400 Օրերս Tete a…

14 րոպե ago

Նարեկ Կարապետյանի բնակարանում ոչինչ չեն հայտնաբերել

Նարեկ Կարապետյանի բնակարանում ոչինչ չեն հայտնաբերել Wed, 04 Nov 2026 10:42:36 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

17 րոպե ago

էնքան են իրենք հնացել, որ նոր բան չեն կարողանում մտածել. Գառնիկ Դավթյան

էնքան են իրենք հնացել, որ նոր բան չեն կարողանում մտածել. Գառնիկ Դավթյան Wed, 04 Nov…

18 րոպե ago

Որտեղ են խուզարկություններ տեղի ունենում․ մանրամասներ

Որտեղ են խուզարկություններ տեղի ունենում․ մանրամասներ Wed, 04 Nov 2026 10:37:02 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

23 րոպե ago