Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու

Thu, 09 Apr 2026 20:52:50 +0400


«Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք։

Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։

Թասիբով գյումրեցիք շատ համով խոսք ունեն, ասում են՝ «Էրիկ մարդ-կնիկ մարդ»։ Դուք անգամ կնիկ մարդ չդարձաք, ուր մնաց էրիկ մա՞րդ դառնայիք։ Ձեր պարագայում Դարվինը սխալվել է, դուք մնացիք պրիմատ (примат): Դուք էվոլյուցիան չապրեցիք։ Ձեր մասին պարսիկ մեծ բանաստեղծ Սաադին սրանից դեռ յոթ հարյուր տարի առաջ ասել է․

«Հիմարի մեկ մարդ լինելը հանաք բան եք իմանում»։

Դու՛ք, կյանքում ոչինչ չարածնե’րդ, ինչպե՞ս կարողացաք ձեզ թույլ տալ՝ ոչնչացնելու անողների կատարածը։ Անուղղելի խաղամոլների նման դուք մսխեցիք ձեր մեծերի տարիներով, քրտինքով ու արյամբ ձեռք բերածը։

Դուք ինչպե՞ս կարողացաք ուրանալ Արցախի գոյությունը․

120․000 մարդ թափառ դարձնել,

12․000 տղայի ամլացնել,

5․000 տղայի սպանել,

12․000 քառակուսի կիլոմետր հանձնել (նվիրել) թշնամուն։

Արցախի ամբողջ քաղաքական և ռազմական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական բանտում։

Այստե՛ղ, Հայաստնում, դուք դատում եք քաղաքական, ռազմական և հոգևոր ղեկավարությանը։

Ես չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ Ուղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։ Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։

«Մարդկային հոգու արատներից նախանձն այն եզակի պատուհասն է, որ մնում է չխոստովանած։

Պլուտարքոս

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք․․․»։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Մինասյան «Երկաթ»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոռգոռոց ու լաց. լարված իրավիճակ Շենգավիթի դատարանում

Գոռգոռոց ու լաց. լարված իրավիճակ Շենգավիթի դատարանում Fri, 17 Apr 2026 17:08:41 +0400 Latest news…

6 րոպե ago

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում Fri, 17 Apr 2026 17:00:36 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

15 րոպե ago

Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից

Արամ Վարդեւանյանը խնդրեց դատարանին Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից Fri, 17 Apr 2026 16:51:30 +0400…

24 րոպե ago

Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում

Սամվել Կարապետյանի ելույթը` դատարանում Fri, 17 Apr 2026 16:49:51 +0400 Latest news from Secure News…

25 րոպե ago

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը Fri, 17 Apr 2026 16:45:16 +0400 Զարմանալի է, բայց մենք…

30 րոպե ago

Իրանը դեռ զրկված է արտաքին աշխարհից

Իրանը դեռ զրկված է արտաքին աշխարհից Fri, 17 Apr 2026 16:30:51 +0400 Իրանում արդեն 49-րդ…

44 րոպե ago