Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Fri, 17 Apr 2026 16:45:16 +0400


Զարմանալի է, բայց մենք չէինք գիտակցում, թե Նիկոլի կողմից ինչ է նկատի առնվում «ավելի մեծ ինքնիշխանություն» արտահայտության ներքո: Կարծում էինք, որ նկատի ունի Մոսկվայի հովանավորությունից ազատվելը: Որովհետև ինքն էլ անընդհատ դա էր շեշտադրում: Ու ասում էինք, որ իր վարչապետթյան տարիներին շատ ավելի մեծ կախման մեջ է ընկել հյուսիսային ոչ անմիջական հարևանից, քան դա առկա էր նախկինների օրոք: Ու այդ հարցում լսարանի մոտ պարտվում էինք, քանի որ մարդիկ տեսնում էին, որ ինքը կարող է հակաճառել ՌԴ նախագահ Պուտինին ու չպաստժվել դրա համար: Իսկ որ դրա տակ թաքնված էր ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստանի հետ հարաբերություններ չփչացնելու հանգամանքը՝ դա մարդկանց մեծ հաշվով ո՛չ հուզում է և ո՛չ էլ իրենք տեղյակ են դրա մասին:

Բայց իրականությունը շատ ավելի տխուր է, քան կարող էր ենթադրվել: Իրականում Նիկոլի կողմից մեր ժողովրդին ասվում էր մի բան՝ մտքում ունենալով մեկ այլ բան: Ասվածը պատկերավոր ներկայացնելու համար դիմենք մեր ոչ հեռու անցյալին: Խորհրդային տարիներին մեր հանրապետությունում ծաղկող կոռուպցիայի, անարդարությունների և այլ մերժելի երևույթների հետ բախվելիս հայաստանցիները սովորաբար կա՛մ լռում էին և կա՛մ դիմում փողի ու ծանոթի օգնությանը: Իսկ եթե լռելը ծանր էր և առկա չէին փողն ու ծանոթը, մարդիկ դիմում էին Մոսկվա: Իսկ ծայրահեղ դեպքերում ոչ թե կուսակցության կենտրոնական մարմիններին, այլ, չզարմանաք, սովետական պետության առաջնորդ Լենինի դամբարանին: Իսկ այդ դիմումները մեծ մասամբ արձագանք էին ստանում: Բնականաբար, ոչ դամբարանից, այլ պետական համապատասխան կառույցներից: Եվ հիմնականում հարցելը լուծվում էին, քանի որ այդպես էր պահանջվում խորհրդային պետության գաղափարախոսության կողմից: Ընդ որում, նման նամակներ ուղարկվում էին ոչ միայն մեր հանրապետությունից, այլև ողջ մեծ երկրից:

Ինչպես երևում է, Նիկոլի երազած ինքնշխանությունը ոչ թե պետական ինքնշխանության մասին է, այլ այն պայմանավորված է Լենինի դամբարանի «վերահսկողությունից» ձերբազատվելու ցանկությամբ: Որպեսզի ինչ ապօրինի քայլ էլ չանի՝ չվախենա պատասխանատվությունից: Կարող են ասել, որ անկախության ձեռքբերումից հետ Մոսկվային փոխարինել են արևմտյան՝ հատկապես եվրոպական, պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցները: Բայց դրանք բոլորը կա՛մ անգործունակ են և կա՛մ կույր են, խուլ ու համր: Ու, հակառուսականությամբ պայմանավորված, Նիկոլին թիկունք կանգնելու մարմաջը նրանց թույլ չի տալիս ադեկվատ պատկերացում կազմելու հայաստանյան իրականության մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղյակ են, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա առաջնորդվում են Նիկարագուայի նախագահ (դիկտատոր) Սոմոսայի մասին ամերիկյան հանրահայտ խոսքի տրամաբանությամբ: Ահա այն՝ «He may be a son of a bitch, but he’s our son of a bitch» (Նա կարող է լինել շան տղա, բայց մեր շան տղան): Իսկ Սոմոսան, որքան էլ անտանելի լիներ իր ժողովրդի համար, սեփական իշխանությունը պահպանելու նպատակով հայրենիքը մաս առ մաս չէր հանձնում թշնամուն: Հատկապես որ նման բնույթի հարևան էլ չուներ:

Գրվածի համատեքստում ինչպես չհիշենք 2018 թվականի ապրիլյա օրերը՝ երբ դեռևս «դուխով» գրությամբ գլխարկից «դուխ» առած Նիկոլը հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այդ օրերի ոգևորության ֆոնին չգիտակցվեց, որ այդ խոսքը նրան մատուցվել էր որ թե Աստծո, այլ սատանայի կողմից: Չնայած վարչապետ կարգվելուց հետո ինքն իրեն Հիսուս Քրիստոս (մեղ՜ա, մեղա՜) էր պատկերացնում: ԵՎ այդ օրերի ԱԱԾ պետ Վանեցյանին հրահանգում էր փողոցներն ընկնել ու սատանաներ ձերբակալել: Ինքն իսկապես դարձավ վարչապետ, բայց այդ օրից նախկինների օրոք գոյություն ունոցող կիսանորմապ պետությունը վերածվեց աննորմալի: Ինչի առաջին ահազանգը «դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» միտքն էր՝ բարձրաձայնված գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ-ի այդ օրերի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման ժամանակ:

Եվ քանի որ սկզբը դրվել էր՝ հայոց պետականությունը բռնեց կործանման ուղին: Ինչը տեղի էր ունենում սկզբում հայրենասիրական կարգախոսների ներքով: Իսկ հետո, երբ դա դարձավ վտանգավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար, հակաադրբեջանական հայրենասիրությունը փոխարինվեց հակառուսական ինքնիշխանությամբ: Հատկապես որ 2022-ի գարնանից Ռուսաստանը դարձավ պակաս վտանգավոր ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում: Ու դեն գցվեց ՌԴ նախագահի հովանավորությամբ ստորագրված եռակող հայտարարությունը՝ փոխարինվելով եվրոպկան ու հատկապես ֆրանսիական հովանավորությամբ: Իսկ երբ նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ի և Եվրամիության ջրերը դադարեցին մի առվով հոսել՝ կրկն փոխվեց հովանավորության սուբյեկտը: Ինչի արտահայտությունն Իլհամ Ալիևի կողմից երազած Զանգեզուրի միջանցքի իրականացումն էր ԹՐԻՓՓ անվան ներքո: Ինչը ոչ թե 99 տարով ապահովելու է Հայաստանի անկախությունը, ինչպես ներկայացնում է վարչապետի աթոռից կառչած անձը, այլ այդ տարիների ընթացքում ավարտին է հասցնելու արդեն որերորդ անգամ հայոց պետության վերացման գործը: Եվ հայոց պետականության աստիճանաբար վերացման հարցում արձանագրելու է իր նշանակալից դերը:
Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ 2026-ի հունիսի 7-ին հայաստանյան ընտրողները պետք է «ոչ» ասեն երբեմնի «դուխով» Նիկոլին, ում վարչապետությունը վերածվել է Հայաստանի գոյության ամենամեծ սպառնալիքի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի «մայդանի մարտիկները»

Հայաստանի «մայդանի մարտիկները» Fri, 17 Apr 2026 18:15:03 +0400 Տարիներ առաջ Հայաստանում գործող մի «գրանտակեր»…

17 րոպե ago

300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը

300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը Fri, 17 Apr 2026…

18 րոպե ago

Իրանի հետ գործարքը հնարավոր է կնքվի հանգստյան օրերին․ Թրամփ

Իրանի հետ գործարքը հնարավոր է կնքվի հանգստյան օրերին․ Թրամփ Fri, 17 Apr 2026 18:00:54 +0400…

31 րոպե ago

Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան

Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի…

42 րոպե ago

Ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր․ Արա Թադևոսյան

Ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր․ Արա Թադևոսյան Fri, 17 Apr 2026 17:45:10 +0400…

47 րոպե ago

Հայաստանին այսօր հենց այս տեսակի առաջնորդություն է պետք՝ հանուն մարդու աշխատող ղեկավար․ Թաթոյան

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ մի պետական գործչի, որը մեր պատմության մեջ առանձնացավ ոչ…

49 րոպե ago