Իրանը հերքում է՝ չի ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանը հերքում է՝ չի ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Fri, 10 Apr 2026 10:30:39 +0400


Իրանի պետական ​​«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ, տեղեկությունը, թե Իրանի պատվիրակությունը Իսլամաբադ է ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, կեղծ է։

«Մինչև ԱՄՆ-ն չկատարի Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ Իսրայելը չշարունակի իր հարձակումները, բանակցությունները կասեցված են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հերքել է Իրանի մասնակցությունը Պարսից ծոցի թիրախների վրա վերջերս կատարված հարձակումներին։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարբեր լրատվական գործակալություններ հրապարակել են Պարսից ծոցի հարավային ափին գտնվող մի քանի երկրներում գտնվող թիրախների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդագրություններ։ Տեղեկացնում ենք ձեզ, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրադադարի ընթացքում որևէ երկրի դեմ որևէ հրթիռ կամ անօդաչու թռչող սարք չեն արձակել», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․ Fri, 19 Jun 2026 16:15:49 +0400 Հիշում եք, երևի,…

8 րոպե ago

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան Fri, 19 Jun 2026 16:14:50…

9 րոպե ago

Հույս ունենք՝ ՍԴ-ում չենք տեսնի այն իրավական վակխանալիան, որը տեսանք ԿԸՀ-ում. Դրմեյան

Հույս ունենք՝ ՍԴ-ում չենք տեսնի այն իրավական վակխանալիան, որը տեսանք ԿԸՀ-ում. Դրմեյան Fri, 19 Jun…

10 րոպե ago

Նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը փորձեց ճողոպրել լրագրողներից

Նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը փորձեց ճողոպրել լրագրողներից Fri, 19 Jun 2026 16:12:30 +0400…

11 րոպե ago

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Fri, 19 Jun 2026 16:01:41…

22 րոպե ago

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր Fri, 19 Jun 2026 16:00:57…

23 րոպե ago