Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․

Fri, 19 Jun 2026 16:15:49 +0400


Հիշում եք, երևի, 2022 թվականի մայիսյան այն միջադեպը՝ ցուցարարի և ոստիկանի միջև։ Ցուցարարը ոստիկանին դիմեց. «Այ, Նիկոլ»։ Ոստիկանը պատասխանեց. «Նիկոլը դո՛ւ ես»։ Հետո սկսվեց քաշքշուկը։

Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական փողոցային վեճ, բայց իրականում շատ ավելի խորքային երևույթ է արձանագրում։ Տեսեք՝ երբվանից է «Նիկոլ» բառը նույնիսկ ոստիկանի համար դարձել վիրավորական, արժանապատվությունը խոցող արտահայտություն։ Եթե այդ բառը քաղաքական ղեկավարի սովորական անուն լիներ, դժվար թե նման արձագանք առաջացներ։ Բայց արձագանքը ցույց է տալիս, որ տվյալ անունը վաղուց դուրս է եկել անձնանվան սահմաններից և դարձել է սոցիալական ու հոգեբանական բնութագիր։

Հոգեբանության մեջ կա մի երևույթ, երբ հանրային ընկալման մեջ անհատական անունը վերածվում է խորհրդանիշի։ Այդ անունն այլևս չի մատնանշում միայն կոնկրետ մարդուն, այլ մարմնավորում է մարդկանց կողմից նրան վերագրվող որակների ամբողջությունը՝ դրական կամ բացասական։ Այդ պահից անունը սկսում է ապրել սեփական կյանքով։ Այն դառնում է պիտակ, գնահատական, երբեմն՝ նույնիսկ վիրավորանք։

Հայկական քաղաքական և հասարակական բանահյուսության մեջ «Նիկոլ» բառը վաղուց է անցել այդ սահմանը։ Այն այլևս միայն անձնանուն չէ։ Հանրային խոսքում այն հաճախ օգտագործվում է ոչ թե մարդուն նույնականացնելու, այլ որոշակի վարքագիծ, մտածողություն կամ բարոյական գնահատական նկարագրելու համար։ Իսկ երբ որևէ անուն մտնում է ժողովրդական բանահյուսության մեջ, նշանակում է՝ հանրությունն արդեն տվյալ անձին վերագրել է որոշակի հավաքական իմաստ։ Այդպիսի բաները չեն ստեղծվում հրահանգով։ Դրանք ձևավորվում են տարիների ընթացքում՝ հասարակական փորձի, հիասթափությունների, սպասումների և գնահատականների կուտակումից։

Հենց այդ պատճառով էլ 2022 թվականի միջադեպը փոքրիկ դրվագ չէր։ Այն ցույց տվեց, որ «Նիկոլ» բառը հասարակության մի հատվածի գիտակցության մեջ արդեն ձեռք է բերել ինքնուրույն նշանակություն։ Այնքան ինքնուրույն, որ այդ բառով դիմելը կարող է ընկալվել որպես անձնական վիրավորանք, իսկ այդ բառից պաշտպանվելը՝ որպես սեփական արժանապատվության պաշտպանություն։
Այս ֆոնին ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որով նա իրեն ձայն չտված շուրջ 700 հազար քաղաքացիների փաստացի ներկայացրեց որպես ընտրակաշառք վերցրած մարդկանց։ Այդպիսի ընդհանրացումները քաղաքական առումով կարող են ծառայել մեկ նպատակի՝ բացատրություն գտնել այն իրողությանը, որ հասարակության զգալի հատվածը հրաժարվել է աջակցել իրեն։ Երբ քաղաքական գործիչը չի ցանկանում ընդունել հանրային դժգոհության կամ անվստահության առկայությունը, հաճախ փորձում է այդ ընտրությունը բացատրել ոչ թե քաղաքական, այլ բարոյական արատներով։

Հենց այդ հայտարարությանն արձագանքելով էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը նշեց. «Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա Նիկոլ է»։

Այս արտահայտության մեջ առավել ուշագրավը ոչ թե քաղաքական մեղադրանքն է, այլ այն, որ «Նիկոլ» բառն այստեղ օգտագործվում է արդեն որպես որակական բնորոշում։ Այսինքն՝ որպես անուն չէ, այլ որպես բարոյական գնահատական։ Եվ սա հենց այն կետն է, որտեղ անձնանունը վերջնականապես վերածվում է հասարակական-քաղաքական խորհրդանիշի։

Կարելի է սիրել կամ չսիրել այդ խորհրդանիշը, համաձայն լինել կամ չլինել դրա հետ, բայց փաստը մնում է փաստ. երբ մարդու անունը դադարում է պարզապես անուն լինելուց և դառնում է հասարակական բնութագրիչ, դա վկայում է, որ այդ անձը հասարակության կողմից մերժված է։ Այդպիսի փոփոխությունները սովորաբար տեղի են ունենում միայն այն գործիչների դեպքում, որոնք հասարակության վրա թողել են չափազանց ուժեղ բացասական հետք։ Նման ուժեղ բացասական հետքի վրա ինչ էլ անի Փաշինյանը՝ մարդիկ արդեն ունեն իր բնութագիրը ու գիտեն, թե նա ինչ որակների է տիրապետում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…

6 րոպե ago

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը…

7 րոպե ago

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…

22 րոպե ago

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին Tue, 27 Oct 2026 21:30:36 +0400 Եմենի հյուսիսում…

36 րոպե ago

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ Tue, 27 Oct 2026 21:15:59 +0400…

51 րոպե ago

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue,…

54 րոպե ago