Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400


Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը, որի քննարկմանը, սակայն ընդամենը երկու ժամ էին հատկացրել, ինչից ի սկզբանե ակնհայտ դարձավ, որ իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի նախագծի մասին եւ այն ընթացակարգային քննարկում է ընդամենը անցնում, որ ՔՊ-ի ուսապարկերը կոճակը սեղմեն եւ Ադրբեջանին անհրաժեշտ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվի։

Հարցեր տալու համար գրանցվել էր 27 պատգամավոր, սակայն ընդամենը 3 հոգի հարց տվեցին՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։ Իսկ երկու ժամվա ընթացքում այդպես էլ չպարզաբանվեց մինչ օրս հանրությանը հուզող հարցերը՝ արդյոք դա լինելու է ճանապա՞րհ, թե՞ ճանապարհի անվան տակ քողարկված միջանցք է, ովքե՞ր եւ ինչպե՞ս են հսկողություն իրականացնելու եւ այլն։

Նախագծի զեկուցող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնչեցնում էր հերթապահ եւ ականջահաճո մտքեր։ Օրինակ, ասաց՝ ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Քննարկման ընթացքում Նարեկ Կարապետյանն էր հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է, որն, իր գնահատմամբ, արդեն հաստատված է։ Նարեկ Կարապետյանը, սակայն, կասկածի տակ դրեց, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջևանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա կատարելու մյուս պայմանավորվածությունները։

«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու», -հակադարձեց Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։ «Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը», – վստահեցրեց արտգործնախարարը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում էր, սակայն չշտապեց հայտարարել, թե ինչպես են քվեարկելու: «Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանը խնդրեց Արարատ Միրզոյանին ներկայացնել Ադրբեջանի պարտավորությունները նույնքան դետալիզացված, որքան համաձայնագրում նշված են Հայաստանի պարտավորությունները: Միրզոյան արձագանքեց. «Երբ ասում եք՝ փոխադարձ առավելություններ, ես առաջարկում եմ նայել մեգամակարդակը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով ու երնթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ, եթե երկաթուղու մասին ենք խոսում՝ կապվելու են Հայաստանի հյուսիսն ու հարավը: Այդ բոլորը որևէ տեղ խոչընդոտի չհանդիպող բաներ են»:

Միրզոյանն ընդգծեց՝ այսօր էլ Հայաստանն օգտագործում է Ադրբեջանի տարածքը և ենթակառուցվածքները. Հայաստան բեռներ են գալիս ու գնում Ադրբեջանի Հանրապետության տարածքով: «Երբ կասկածի տակ ենք դնում փոխադարձ առավելությունները և այն գաղափարը, որ մենք կարող ենք օգտագործել իրենց տարածքը, ժամանակավրեպ է», – ասաց նա:

Արձագանքելով Միրզոյանին՝ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը հայտարարեց . «Ասում է՝ Ադրբեջանն արդեն իր տարածքը տրամադրել է, այսինքն, բեռը գալիս է՝ Ռուսաստանից մտնում է Ադրբեջան, հետո գալիս է Վրաստանով մտնում է Հայաստան, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմա՞ն է բացել, սահմանային անցակետերն ունենք, մեկը բա՞ց է, դե տարեք էդ բեռը մի հատ էլ Թուրքիայով պտտեք՝ բերեք մտցրեք Հայաստան, ասեք՝ Թուրքիան էլ սահմանը բացեց: Որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը որևէ արտոնություն է տալու Հայաստանին: Մարդիկ հստակ ասում են, համաձայնագրի մեջ էլ գրած է՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող նախագիծ է»: Ղազարյանը պնդեց՝ «ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, ընդ որում, միայն Մեղրին չի, միայն երկաթգիծը չի»:

Ինչ վերաբերում է ֆրոնթ օֆիսի, բեք օֆիսի և այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ Քրիստինե Վարդանյանի հարցին, Միրզոյանը պարզաբանեց, որ այդ ամենը դեռ համաձայնեցված չեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

8 րոպե ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

12 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

20 րոպե ago

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Thu, 29 Oct 2026 23:15:15 +0400 Վթարվել է…

28 րոպե ago

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը Thu, 29 Oct 2026 23:06:53 +0400…

36 րոպե ago

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400 Ճապոնիայում, ինչպես…

43 րոպե ago