Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը
Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400
Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանում ոչ դիտավորյալ սպանության դեպք է տեղի ունեցել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վահան անունով քաղաքացին, գտնվելով հարբած վիճակում, գիշերային ժամերին շենքի բակում հայհոյանքներ է հնչեցրել, աղմկել ու խախտել բնակիչների անդորրը։ Նրան լռեցնելու համար միջամտել են մի քանի քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև Հակոբ անունով մի տղամարդ։
Վահանի և Հակոբի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Հակոբը հրել է Վահանին։ Վերջինս վայր է ընկել և ստացած վնասվածքների հետևանքով մահացել։
Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Հակոբը կալանավորվել է՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով։ Առաջիկայում գործը կքննվի դատարանում։