«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար

«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար

Tue, 17 Nov 2026 11:15:01 +0400


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ Բուենոս Այրես, մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) Գործադիր կոմիտեի 62-րդ նիստին եւ 31-րդ տարեկան համաժողովին։ Նա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել էր Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ, իսկ այս անգամ ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։ Վարդապետյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների դատախազների հետ։ Օրինակ, հանդիպել է Դուբայի դատախազի հետ՝ քննարկել են ապօրինի գույքի բռնագրավման հարցերում համագործակցության հարցերը։ Խոսքն այն մասին է, որ ապօրինի գույքի բռնագրավման հոդվածով անցնող նախկին պաշտոնյաներից ոմանք գույք, սեփականություն ունեն Դուբայում, ՀՀ իշխանությունը չի բավարարվում Հայաստանում ունեցած գույքը խլելով, որոշել են տարբեր երկրներում ունեցածն էլ առգրավել եւ այդ հարցում ակնկալում են տարբեր երկրների իրավապահների աջակցությունը։ Իսկ նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը հանդիպել է Բուենոս Այրես քաղաքի դատախազ Մարտին Լոպես Սավալետայի հետ։ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման եւ այլ հարցեր։ ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կարեւոր ուղղություններին, հատկապես առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, փողերի լվացման, կոռուպցիայի եւ կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաեւ՝ միջազգային համագործակցության միջոցով «հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքի հայտնաբերման եւ վերադարձի արդյունավետության բարձրացումը»։ Բայց եթե Դուբայի դատախազի հետ հանդիպումը կարելի է բացատրել նրանով, որ հայերից ոմանք ազատ տնտեսական գոտի հանդիսացող Էմիրություններում եւ Դուբայում գույք, բիզնես, սեփականություն կարող են ունենալ, դժվար թե Արգենտինայում նման գույք հայտնաբերվի։

Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Վարդապետյանի գործուղումների եւ ապօրինի գույքը վերադարձնելուն ուղղված գործողությունների մասին, նկատում է. «Ոչինչ չտվող, արարողակարգային հանդիպումներ եւ քննարկումներ են դրանք: Բնական է, որ գնացել, հասել են Արգենտինա, պիտի մի բան խոսեն: Դրանք էական հարցեր չեն: Ցավոք սրտի, Հայաստանի դատախազության եւ նախաքննական մարմինների գործունեությունը շոու է հիշեցնում, որի պատճառը երկրի ղեկավարն է: Խնդիրն այն է, որ նման պահանջ ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է, մարդ, որը հանդիսանում է երկրի վարչապետը: Նա սիրում է հանրության ականջներից լապշաներ կախել՝ շեշտադրումներ անելով շոուի վրա: Ցավոք սրտի, մեր երկրում արդարադատությունը վերածվել է էժանագին շոուի: Սա է ողջ իրականությունը: Իհարկե, եթե օրինական կարգով կարողանային ապօրինի գույքը բռնագանձել, առանց ինչ-որ ավելորդ էմոցիաների, շատ գովելի կլիներ, ես եւս կողմնակից եմ, որ անաշխատ եկամուտ ունեցող անձինք, նրանք, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցրել եւ պետության կողմից տրամադրված եկամուտներից բացի այլ եկամուտներ են ունեցել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ պետք է պատասխան տան ապօրինի գույքի մասով: Ես դրա հետ լիովին համաձայն եմ, բայց այդ ամենը պետք է իրականացվի արդյունավետ կերպով, ճշգրիտ, առանց շոուների եւ հասարակությանը մոլորության մեջ գցելու: Ցավոք, Հայաստանում ոչ միայն ապօրինի գույքի հետ կապված գործերը, այլեւ ամբողջ արդարադատության համակարգն ամբողջապես ծառայում են քաղաքական իշխանությանը եւ ունեն բացառապես քաղաքական բաղադրատարր: Հասարակության թերզարգացած հատվածի հույզերի եւ էմոցիաների վրա ազդելու համար է այս ամենն արվում: Այլ երկրներում էլ են պայքարում ապօրինի գույքի համար, սակայն դա չեն անում այսքան ցուցադրաբար, մեզանում, ցավոք, ամեն բան շոուի տրամաբանությամբ է արվում, եւ, որ ամենակարեւորն է` չկա արդյունք: Հայցերն ապօրինի են, հիմքերը` սխալ»:
Հատկապես վերջին շրջանում Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարները շատ են շրջագայում աշխարհով մեկ՝ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների նախագահները, գլխավոր դատախազը։ Եվ ուշագրավ է, որ նաեւ հանդիպումներ են ունենում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ հանդիպումների նպատակը։ «Մշտապես եղել են այդ հանդիպումները: Իրավական փոփոխությունների հետ կապված՝ դեսպանները բավականին մեծ դերակատարում ունեն: Իհարկե, ոչ բոլոր երկրների հետ է, որ մենք ունենք համապատասխան պայմանագրեր, սակայն դեսպանատների օժանդակությամբ կատարվում են որոշակի գործողություններ, որոնք հանցավորության դեմ են, ըստ էության: Բայց կարող են այլ նպատակներ էլ լինել, որոնց մասին ես չգիտեմ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա Tue, 17 Nov 2026 11:30:00 +0400…

6 րոպե ago

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել Tue, 17 Nov 2026 11:23:56 +0400…

12 րոպե ago

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին Tue, 17 Nov 2026 11:22:01 +0400…

14 րոպե ago

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Tue,…

17 րոպե ago

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ Tue, 17 Nov 2026…

26 րոպե ago

Օրենքը գործում է կաթողիկոսի, բայց ոչ դատախազի դեպքում

Օրենքը գործում է կաթողիկոսի, բայց ոչ դատախազի դեպքում Tue, 17 Nov 2026 11:08:37 +0400 «Հրապարակի»…

28 րոպե ago