Պետք է թույլ չտան, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը հաղթահարի նվազագույն շեմը

Պետք է թույլ չտան, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը հաղթահարի նվազագույն շեմը

Fri, 10 Apr 2026 10:45:35 +0400


Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։

Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։

Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում, որտեղ արդեն ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Առանձին թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։
Համենայնդեպս, այս իրականության պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը չպետք է լինի միայն այն, որ թույլ չտան, որպեսզի Փաշինյանը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։

Վերջիվերջո, այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են՝ դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։

Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։

Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա։

Վարդան Օսկանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Ավետիք Չալաբյանի գործով նիստն է․ ինչ է սպասվում

#Ուղիղ․ Ավետիք Չալաբյանի գործով նիստն է․ ինչ է սպասվում Tue, 17 Nov 2026 10:41:49 +0400…

2 րոպե ago

Հարվածել են Հռոմի պապի աչքին․ ուշագրավ մանրամասներ

Հարվածել են Հռոմի պապի աչքին․ ուշագրավ մանրամասներ Tue, 17 Nov 2026 10:30:34 +0400 Ուխտավորներից մեկը…

13 րոպե ago

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Tue, 17 Nov 2026 10:24:44 +0400 Ենոքավանի լեռներում՝ Օկոնի…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Այս վոյաժների նպատակը փող խնդրելն է

«Հրապարակ»․ Այս վոյաժների նպատակը փող խնդրելն է Tue, 17 Nov 2026 10:15:08 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

28 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ հերթական նիստ

#Ուղիղ․ ԱԺ հերթական նիստ Tue, 17 Nov 2026 10:10:33 +0400 Latest news from Հրապարակ ©…

33 րոպե ago

«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը

«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը Tue, 17…

43 րոպե ago