Ջրառատ տարի է սպասվում

Ջրառատ տարի է սպասվում

Fri, 10 Apr 2026 12:58:14 +0400


Առաջիկա ամիսների հետ կապված կանխատեսվում է, որ ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից մոտ 1 աստիճան ցածր, իսկ մայիսին և հունիսին՝ շուրջ 1 աստիճանով բարձր։ Այս մասին հայտարարել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Գարնանային վարարումների մակարդակը, ըստ կանխատեսումների, կկազմի նորմայի 100-130 տոկոսը, իսկ որոշ գետերում կարող է հասնել նույնիսկ 140-160 տոկոսի:

Ընդհանուր առմամբ ջրառատ տարի է սպսսվում:

Գետերում ջրի առավել բարձր մակարդակներ են կանխատեսվում ապրիլի երրորդ տասնօրյակում, ինչպես նաև մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Հորդառատ տեղումների դեպքում չի բացառվում նաև գետերի մերձափնյա տարածքներում հեղեղումների առաջացումը, որոնց վերաբերյալ առավել ճշգրիտ կանխատեսումներ հնարավոր կլինի անել միայն մի քանի օր առաջ։

Բացի այդ, կանխատեսվում է, որ մի շարք ջրամբարներ կլցվեն բարձր մակարդակով։ Մասնավորապես, Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում սպասվում է 100 տոկոս ջրալցվածություն, «Արփի լիճ» ջրամբարում՝ 80-85 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում՝ 82-88 տոկոս։ Եթե այս կանխատեսումները հաստատվեն, ապա գրանցված ցուցանիշները կարող են դառնալ վերջին 15 տարիների ամենաբարձր մակարդակներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ

Փաշինյանը 1% կապ չունի Պապ թագավորի հետ․ Պապը տարածքներ է ազատագրել Կաթողիկոսի հետ համատեղ Tue,…

13 րոպե ago

Ում դե՛մ է Նիկոլը՝ նրա շուրջ պիտի համախմբվել

Ում դե՛մ է Նիկոլը՝ նրա շուրջ պիտի համախմբվել Tue, 21 Apr 2026 16:15:52 +0400 Ես…

15 րոպե ago

Մանրամասներ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի առողջական վիճակից

Մանրամասներ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի առողջական վիճակից Tue, 21 Apr 2026 16:07:58 +0400…

23 րոպե ago

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր

«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» ստորագրել են հուշագիր Tue, 21 Apr 2026 16:04:17 +0400 Հայաստանի…

27 րոպե ago

ՔՊ-ին խորհուրդ եմ տվել լոբի աճեցնեն, ոչ թե ասֆալտ փռեն․ Մեսրոպ Մանուկյան

ՔՊ-ին խորհուրդ եմ տվել լոբի աճեցնեն, ոչ թե ասֆալտ փռեն․ Մեսրոպ Մանուկյան Tue, 21 Apr…

28 րոպե ago

ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը

ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը Tue, 21 Apr 2026 16:00:10…

31 րոպե ago