Մարդիկ չէին էլ գա, եթե իմանային Սերժից հետո Նիկոլ են ընտրելու
Fri, 10 Apr 2026 13:33:29 +0400
Քննարկման ընթացքում պատգամավոր Հակոբ Ասլանյանը անդրադարձել է 2018 թվականի քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը տեղի է ունեցել հասարակական տրամադրությունների հմտորեն օգտագործման արդյունքում։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ հիմնական կարգախոսը եղել է «Քայլ արա, մերժիր Սերժին», որը նպատակաուղղված էր հասարակության դժգոհությունը ուղղել գործող իշխանության դեմ։ Ասլանյանը նշել է, որ շարժման ընթացքում բացակայում էր ուղիղ կոչը՝ ընտրել կոնկրետ առաջնորդի, և եթե սկզբից ներկայացվեր նաև Փաշինյանին ընտրելու գաղափարը, ապա շատ քաղաքացիներ գուցե չմիանային այդ գործընթացին։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ «Նիկոլ, վարչապետ» կոչերը հնչել են այն փուլում, երբ արդեն հանրահավաքները հասել էին մեծ մասշտաբների։ Նրա խոսքով՝ Երևանի կենտրոնում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ իրավիճակը դարձել էր հուզական և պաթետիկ, ինչի արդյունքում այդ կոչերը արագ տարածվել են և մեծ աջակցություն ստացել։