Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Fri, 10 Apr 2026 16:10:31 +0400


Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեր տեղեկություններով, վթարի մասնակիցներից մեկը եղել է օտարերկրյա քաղաքացի, հավանաբար՝ չինացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բռնությունը կանանց նկատմամբ միայն ընտանիքում չէ

Բռնությունը կանանց նկատմամբ միայն ընտանիքում չէ Sat, 03 Oct 2026 16:30:49 +0400 Latest news from…

7 րոպե ago

Ինչ է «Աղոթքի նախաճաշը», երբ եւ ինչպես է այն հիմնադրվել

Ինչ է «Աղոթքի նախաճաշը», երբ եւ ինչպես է այն հիմնադրվել Sat, 03 Oct 2026 16:15:42…

22 րոպե ago

Կացնով կոտրել է թեյարանի դուռը՝ դանակահարել թեյարանի սեփականատիրոջը

Կացնով կոտրել է թեյարանի դուռը՝ դանակահարել թեյարանի սեփականատիրոջը Sat, 03 Oct 2026 16:00:23 +0400 Ադրբեջանի…

38 րոպե ago

Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք

Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք Sat, 03 Oct 2026 15:45:02 +0400 Շաքիի…

53 րոպե ago

Ինքնաբուխ բողոքի ակցիա համացանցում

Ինքնաբուխ բողոքի ակցիա համացանցում Sat, 03 Oct 2026 15:30:03 +0400 Համացանցում տեսա, թե ինչպես են…

1 ժամ ago

Միայն «դուխով» ֆուտբոլ չեն խաղում

Միայն «դուխով» ֆուտբոլ չեն խաղում Sat, 03 Oct 2026 15:23:40 +0400 Երեկ՝ Հոկտեմբերի 2-ին ,…

1 ժամ ago