Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Fri, 10 Apr 2026 16:10:31 +0400


Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեր տեղեկություններով, վթարի մասնակիցներից մեկը եղել է օտարերկրյա քաղաքացի, հավանաբար՝ չինացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր Tue, …