Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Պատմական հանդիպում․ ո՞ւմ է հյուրընկալել Սի Ծինփինը

Պատմական հանդիպում․ ո՞ւմ է հյուրընկալել Սի Ծինփինը

Fri, 10 Apr 2026 16:30:11 +0400


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության ղեկավար Չժեն Լիվենի հետ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չժեն Լիվենը վերջին տասը տարվա ընթացքում «Գոմինդան»-ի առաջին առաջնորդն է, որը այցելել է մայրցամաքային Չինաստան։ Նա մարտի վերջին հրավեր է ստացել Չինաստանի առաջնորդից և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունից։ Պեկին այցելելուց առաջ թայվանական պատվիրակությունը այցելել է Ցզյանսու նահանգ և Շանհայ։

Սի Ծինփինը նախկինում շնորհավորել է Չժենին կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել համագործակցության՝ հարաբերությունների զարգացման և «ազգային վերամիավորման խթանման» հարցում։ Չժենն, իր հերթին, ասել է, որ հույս ունի «առաջին քայլը կատարել դեպի Թայվանի նեղուցում խաղաղություն և կայունություն»։

Թայվանի իշխանությունները քննադատել են այցը՝ պնդելով, որ Պեկինը փորձում է խոչընդոտել կղզու ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։

Ավելի վաղ Թայվանի խորհրդարանը, որտեղ ընդդիմությունն ազդեցություն ունի, արգելափակել էր նախագահ Լայ Ցինդեի առաջարկը՝ ամերիկյան զենքի գնման համար 39 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի Tue, 14 Apr 2026 18:00:36 +0400 Չինաստանի …