Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց

Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց

Fri, 10 Apr 2026 15:37:30 +0400


Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրեց ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

«Դավիթը արդար և անպարտ է։

Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել:

2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Դավիթ Ավետիսյանին և որպես պատիժ նշանակեց տուգանք՝ 525․000 դրամի չափով:

Այս վճիռը Վերաքննիչ դատարանը բեկանեց, ուղարկեց նոր քննության, որի արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փախել է ոստիկաններից եւ ընկել գնացքի տակ

Փախել է ոստիկաններից եւ ընկել գնացքի տակ Fri, 29 May 2026 22:00:43 +0400 Մեծ Բրիտանիայում …