Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել

Tue, 25 Aug 2026 21:45:48 +0400


Տավուշի մարզի սահմանամերձ գոտում հանրապետական նշանակության Վազաշեն-Պառավաքար ճանապարհն անբարեկարգ է ու փոսառատ։ Բերդի տարածաշրջանի ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ սպասարկումն իրականացնող «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ադամյանին հարցրինք, թե ինչու է այդ ճանապարհը նման վատ վիճակում։ Նա ասաց, որ 2026 թվականին իրենց ընկերությունն այդ ճանապարհի սպասարկում չի իրականացրել, պայմանագիր չունի։ Հուլիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Վազաշեն-Պառավաքար հանրապետական նշանակության ավտոճանապարհը վատթար վիճակում է, փոսերով լի։ Այն ե՞րբ է հիմնանորոգվելու»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Վազաշեն- Պառավաքար ավտոճանապարհը կմեկնարկի սեպտեմբեր ամսին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տավուշում անտառ չի մնացել` անտառագողությունը մեծ թափ է ստացել

Տավուշում անտառ չի մնացել` անտառագողությունը մեծ թափ է ստացել Tue, 20 Oct 2026 19:15:49 +0400 …