Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Գերասիմ Վարդանյանի կնոջը փորձում են աշխատանքից ազատել

Գերասիմ Վարդանյանի կնոջը փորձում են աշխատանքից ազատել

Tue, 20 Oct 2026 19:09:07 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կնոջը փորձում են աշխատանքից ազատել իր քաղաքական գործունեության պատճառով։ Ինչպես ասել է՝ կինն աշխատում է քաղծառայության ոլորտում, ընդամենը 120 000 դրամ աշխատավարձ է ստանում, քննությամբ է անցել այդտեղ աշխատանքի։

«Այդ աշխատանքն այդպես կարևոր ինչ-որ մի բան չի, իր ծառայությունն է մատուցում պետական ապարատում ու այս պետությունն ու պետական ապարատը միայն Նիկոլ Փաշինյանի կամ իր կողմնակիցների դուքյանը չի, որ իրենք պետք է միայն աշխատեն։

Ուզում եք հանել՝ հանե՛ք, իմ կյանքում, ոչ էլ իմ ընտանիքի կյանքում որևէ բան չի փոխվում, դա ցույց է տալիս ձեր քաղաքական սնանկությունը, որ պետության ղեկավարի մակարդակից իջել եք, մտել եք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք, քաղծառայության ոլորտում աշխատող կնոջ եք անդրադառնում»,– ասաց Վարդանյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով