Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Տավուշում անտառ չի մնացել` անտառագողությունը մեծ թափ է ստացել

Տավուշում անտառ չի մնացել` անտառագողությունը մեծ թափ է ստացել

Tue, 20 Oct 2026 19:15:49 +0400


Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Տավուշի անտառների պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված աշխատաժողով է կայացել բուհում: 2026 թ. հոկտեմբերի 17-18-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և ֆրանսիական «Կինոմե» (Kinomé) կազմակերպության համագործակցությամբ տեղի ունեցան հանդիպում-քննարկում և աշխատաժողով՝ նվիրված Տավուշի անտառների պահպանությանն ու վերականգնմանը, ինչպես նաև բնության պահպանության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Հոկտեմբերի 17-ի հանդիպում-քննարկմանը մասնակցել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աշխատակիցները և «Կինոմե» կազմակերպության ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառների պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները և համալսարանի դերը Տավուշի անտառների և բնության պահպանության գործում, ասված է հայտարարության մեջ:

Անխոս այս քննարկումների ժամանակ որևէ խոսք չի ասվում այն մասին, որ Տավուշում, հատկապես` Իջևանում անտառ չի մնացել, հատկապես 2018 թվականից հետո անտառագողությունը մեծ թափ է ստացել, իսկ, օրինակ, Իջևանի անտառնտեսության պետը բնակարան է գնել Երևանում այդ ամենի ֆոնին: Տպավորություն է, որ այս մարդիկ Տավուշի մարզից չեն, և չեն տեսնում, թե իրենց շրջակայքում ինչ է կատարվում, ինչպես են ամեն օր ծառեր հատվում, և նման անիմաստ քննարկումներով չգիտես թե ինչ են ուզում ցույց տալ հանրությանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը

«Հրապարակ». COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը Fri, 16 Oct 2026 12:45:53 +0400 Մեծ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով