Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են
Wed, 04 Nov 2026 16:05:17 +0400

Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ էր, անունը Մուշեղ։
Նրանք եղել են Opel Zafira-ով։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։
Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։
Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր