Ռուս լրագրող է մահացել
Tue, 03 Nov 2026 13:00:27 +0400

72 տարեկանում մահացել է ռուս հայտնի լրագրող, գրող, տնտեսագետ եւ «Ինչ որտեղ երբ» ինտելեկտուալ խաղերի մասնակից Վլադիսլավ Բիկովը։ Այս մասին իր սոցկայքի էջում հայտնել է Բիկովի կինը՝ Օլգա Դերկաչը։ Վլադիսլավ Բիկովը ծնվել է 1954 թվականին, Սվերդլովսկի մարզում։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Երկար ժամանակ աշխատել է տնտեսական ոլորտում։ 90-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է ինտելեկտուալ խաղերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր