Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Tue, 03 Nov 2026 13:01:13 +0400


Հայաստանում վերջին տարիներին փոփոխություն է արձանագրվել կալանավորված և դատապարտված անձանց թվային հարաբերակցության մեջ։ Եթե նախկինում կալանավորների թիվը գերազանցում էր դատապարտյալների թվին, ապա այժմ պատկերը փոխվել է։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ այս խնդիրը նախկինում արձանագրվել էր նաև միջազգային զեկույցներում, քանի որ երկրում անհամաչափ մեծ էր կալանավորման միջոցի կիրառման ծավալը։ Իրավիճակը փոխելու նպատակով նախարարությունը համապատասխան աշխատանքներ է իրականացրել։

Ներկայացնելով ընթացիկ վիճակագրությունը՝ Գալյանը հայտնել է, որ այս պահին Հայաստանում կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում նման հարաբերակցություն չէր արձանագրվել։

Նախարարը նշել է, որ այս ցուցանիշները կարող են վկայել կալանավորումների կիրառման որոշակի նվազման, ինչպես նաև դատական ակտերի կայացման և օրինական ուժի մեջ մտնելու դեպքերի ավելացման մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ Fri, 09 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով