Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Sun, 01 Nov 2026 12:42:57 +0400


Բլոգեր «Գեորգիքսը» և լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ. նրանք պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսը» կատարել է:

Հոկտեմբերի 20-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։

Քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել է, որ ինքը լրագրող է ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը։

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանի, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», և ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում Thu, 15 Oct 2026 12:02:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով