Զոհված զինծառայողը Սևանից էր
Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը Սևան քաղաքից էր և ծառայությունն անցնում էր Վայոց ձորի զորամասերից մեկում։
Դեպքի հանգամանքների, ինչպես նաև զինծառայողի մահվան պատճառների վերաբերյալ այս պահին մանրամասներ հայտնի չեն։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում Տիգրան Ստեփանյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր