Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուսուցիչները գրածս լավ կհասկանան։
Դասարաններում միշտ լինում են, չէ՞, անկարգ, վարքային խնդիրներով երեխաներ, որոնք բացարձակ հետաքրքրություն չունեն դաս անելու, դասերին նստելու։ Դասապրոցեսն իրենցը չի, բայց դասի չգալ էլ չեն կարող, քանի որ զրկվելու են մի շարք խրախուսանքներից, որոնք ընտանիքում խոստացվում են։
Այ էդ երեխաներն ամեն ինչ անում են, որ դպրոցում դասերը տապալեն՝ օրինակ՝ վատ արտահայտություն ընկերոջ հասցեին, ֆշշոցներ, թշշոցներ, պտտվել, դուրս ու ներս անել, մինչև մեկը հունից դուրս գա ու դասը տապալվի։
Հաճախ դասընկերն է խայծը կուլ տալիս, երբեմն՝ ուսուցիչը, ու ջաաաա՜ն…
Եկա՜ն քեռի ու մորքուր, եկան սանիկ-սանամեր…
Ու այս ամենը տեսնո՜ւմ ենք այսօրվա ԱԺ-ում։
Վարքային խնդիրներով ֆեյքերն էլ ահագին են։
Խնդրում եմ՝ այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ, էնտեղ դեռ փոքր երեխաներ են, ու իրենց համար խաղում են»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին

«Հրապարակ»․ ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին Fri, 22 May 2026 08:05:10 +0400 Կոտայքի մարզի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով